https://arm.sputniknews.ru/20260829/henc-rus-erkatughajinneri-pvordzn-ognec-hhin-pahpanel-mrcakcajin-aravelutjuny-galuzin-106257133.html
Հենց ռուս երկաթուղայինների փորձն օգնեց ՀՀ–ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին
Հենց ռուս երկաթուղայինների փորձն օգնեց ՀՀ–ին պահպանել մրցակցային առավելությունը․ Գալուզին
Sputnik Արմենիա
Ռուս դիվանագետը հնարավոր է համարել, որ կոնցեսիայի փոխանցման հարցն առաջ է բերվել, որովհետև Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում՝ պահանջելով վերացնել… 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T19:52+0400
2026-08-29T19:52+0400
2026-08-29T20:06+0400
հայաստան
ռուսաստան
միխայիլ գալուզին
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102968925_0:0:1280:721_1920x0_80_0_0_6d5b03b95b6d31d5787739b29c16b977.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Հենց ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, ինչն էլ այսօր թույլ է տալիս քննարկումներ ծավալել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիան վաճառելու վերաբերյալ հայտարարությունները։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման պատճառով Հայաստանը ռազմավարական դիրքերի և մրցակցային առավելության կորուստ է ունենում։ Օգոստոսի 24-ին նա ԱԺ–ում հայտարարեց. «Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ»։ Նա ընդգծել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առավելագույն պատասխանատվությամբ է կատարում իր պարտավորությունները, հիշեցրել է իրականացված ներդրումների մասին՝ ավելի քան 30 միլիարդ ռուբլի, այդ թվում՝ շարժակազմի թարմացման համար: Գալուզինը հավելել է՝ պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ ՀԿԵ–ի ժամանակացույցը փոփոխվել է հայկական կողմի խնդրանքով։«Հաշվի առնելով այն, որ նախկինում որևէ մեկին կոնցեսիայի փոխանցման հարց չէր քննարկվում, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել տրանսպորտային ոլորտում «ռուսական գործոնը», իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միացում ծրագրերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե տեսանելի լինի։ Դա միանգամայն արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերի ոգով է՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու համար»,- ասել է Գալուզինը։Նա հավելել է, որ նախքան հրապարակային հայտարարություններ անելը, գործընկերները սովորաբար նստում են սեղանի շուրջ և քննարկում առկա խնդիրներն ու մտահոգությունները, հատկապես եթե, ինչպես պնդում են Երևանում, ուզում են լուծումներ գտնել բարեկամական ճանապարհով։Հիշեցնենք` Հայաստանի երկաթուղիների կառավարման գործող ռուսական կոնցեսիայի վերանայման թեման ծագեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններին երկաթուղային հատվածների վերականգնման ծրագրերի ֆոնին: Օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է դրանց վերակառուցումն իրականացնել Հայաստանի հաշվին։Փաշինյանը Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։ ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնեց, որ Մոսկվան բանակցություններ չի վարում կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ:Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտարարեց` կան ներդրողներ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102968925_143:0:1280:853_1920x0_80_0_0_c1af1c972a2fd963885ad4ae1fda6363.jpg.webp
հայաստան, ռուսաստան, միխայիլ գալուզին, հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան, ռուսաստան, միխայիլ գալուզին, հարավկովկասյան երկաթուղի (հկե)
Ռուս դիվանագետը հնարավոր է համարել, որ կոնցեսիայի փոխանցման հարցն առաջ է բերվել, որովհետև Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում՝ պահանջելով վերացնել տրանսպորտային ցանցում ռուսական գործոնը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Հենց ռուս երկաթուղային աշխատողների փորձն էր, որ օգնեց Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, ինչն էլ այսօր թույլ է տալիս քննարկումներ ծավալել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիան վաճառելու վերաբերյալ հայտարարությունները։
«Երևանի փաստարկներն այն մասին, թե ռուսական կոնցեսիան իբր խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներով։ Ընդ որում` հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ բերել»,- ասել է ռուս դիվանագետը։
Նա ընդգծել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առավելագույն պատասխանատվությամբ է կատարում իր պարտավորությունները, հիշեցրել է իրականացված ներդրումների մասին՝ ավելի քան 30 միլիարդ ռուբլի, այդ թվում՝ շարժակազմի թարմացման համար: Գալուզինը հավելել է՝ պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ ՀԿԵ–ի ժամանակացույցը փոփոխվել է հայկական կողմի խնդրանքով։
«Հաշվի առնելով այն, որ նախկինում որևէ մեկին կոնցեսիայի փոխանցման հարց չէր քննարկվում, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել տրանսպորտային ոլորտում «ռուսական գործոնը», իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միացում ծրագրերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե տեսանելի լինի։ Դա միանգամայն արևմտյան մայրաքաղաքների անազնիվ խաղերի ոգով է՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու համար»,- ասել է Գալուզինը։
Նա հավելել է, որ նախքան հրապարակային հայտարարություններ անելը, գործընկերները սովորաբար նստում են սեղանի շուրջ և քննարկում առկա խնդիրներն ու մտահոգությունները, հատկապես եթե, ինչպես պնդում են Երևանում, ուզում են լուծումներ գտնել բարեկամական ճանապարհով։
Փաշինյանը Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ երրորդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը։
ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինն իր հերթին հայտնեց, որ Մոսկվան բանակցություններ չի վարում կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ: