ԳԴՀ–ն մտադիր է ՌԴ–ին մեղադրել Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի համար. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ արդեն իսկ կիրառված քայլերը (դիվանագետների արտաքսում, Բեռլինում «Ռուսական տան» փակում) բավարար չեն։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գերմանիան մտադիր է Լայպցիգի օդանավակայանում գրանցված միջադեպի պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ «Politico»–ի աղբյուրները հայտնել են, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պատրաստվում է հանդես գալ նման հայտարարությամբ:

Խոսքը անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպի մասին է։ Օգոստոսի լույս 5-ի գիշերը Լայպցիգ/Հալլե օդանավակայանում հայտնաբերվել էին 2 ԱԹՍ–ներ, օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես սահմանափակվել էր: Իսկ օգոստոսի 25-ին գերմանացի իրավապահները օդանավակայանի մոտ հայտնաբերեցին ևս 1 ԱԹՍ և մոտ 50 գրամ հեքսոգեն։

«Politico»–ն գրում է, որ հրապարակային հայտարարությունը նախատեսվում է հաջորդ շաբաթվա սկզբին։ Այն կհամընկնի ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ Իռլանդիայում կայանալիք հանդիպման հետ, որը ծրագրված է սեպտեմբերի 1-ին։

Բացի այդ, Մերցը մտադիր է հայտարարել Մոսկվայի դեմ նոր, «մասշտաբային» պատժամիջոցների մասին. Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ արդեն իսկ կիրառված քայլերը (դիվանագետների արտաքսում, Բեռլինում «Ռուսական տան» փակում) բավարար չեն։ Որպես ավելի լուրջ քայլեր քննարկում են պատժամիջոցների խստացումը կամ Ուկրաինա մատակարարվող հատկացվող զենքի զգալի ավելացումը։

Նշենք, որ ԱԹՍ–ները օդանավակայանում հայտնաբերելուց անմիջապես հետո Գերմանիայում հնչեցին «ռուսական հետքի» մասին վարկածներ, բայց Մերցը չէր նշում մեղավորներին՝ պատճառաբանելով, որ հետաքննությունը շարունակվում է։

Leave a comment