Անկարայում Ուկրաինայի դեսպանին կանչել են ԱԳՆ
Անկարայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Սև ծովում թուրքական երկու նավերի վրա հարձակումների կապակցությամբ։
Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրների համաձայն՝ օգոստոսի 26-ին Տուապսեի ափերի մոտ հարձակման է ենթարկվել թուրքական ընկերության կողմից շահագործվող Lider Bordo Mavi առևտրային նավը։ Հաջորդ օրը թիրախավորվել է նաև այն քարշակելու համար ուղարկված L Kocatepe նավը։
Հանդիպման ընթացքում Ուկրաինայի դեսպանին ներկայացվել է հարձակումների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը։ Անկարան ընդգծել է Սև ծովում մարդկանց, գույքի, նավագնացության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։