https://arm.sputniknews.ru/20260829/mif-ev-hajastanjan-irakanutjun-inchu-en-vardzvov-tneri-gnery-bardzranum-106251163.html
Միֆ և հայաստանյան իրականություն. ինչո՞ւ են վարձով տների գները բարձրանում
Միֆ և հայաստանյան իրականություն. ինչո՞ւ են վարձով տների գները բարձրանում
Sputnik Արմենիա
Անշարժ գույքի շուկայի փորձագետը կարծում է, որ պետությունը պետք է կարողանա վերահսկող դեր ստանձնել այս իրավիճակում, այլապես անշարժ գույքի շուկան կփլուզվի։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T16:59+0400
2026-08-29T16:59+0400
2026-08-29T16:59+0400
հայաստան
անշարժ գույք
բնակարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96004201_0:84:1600:984_1920x0_80_0_0_779afeeeff4b4d83c3e231adc03533c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Հայաստանում անշարժ գույքի շուկան արհեստականորեն է տաքացվում, վարձակալությամբ տրվող տների գները բարձրացվում են ռելոկանտների նոր հոսքի սպասման ֆոնին, որի միֆը շուտով կփլուզվի, իսկ մեծ գումարների ակնկալիքներ ունեցող տանտերերն էլ ստիպված կլինեն ավելի ցածր գներով վարձակալներ փնտրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց անշարժ գույքի շուկայի անկախ փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը։Ավելի վաղ Sputnik Արմենիան անդրադարձել էր այս թեմային` ներկայացնելով արցախցի Բերտա Շահրամանյանի պատմությունը. նա ընտանիքի հետ 1–սենյականոց բնակարան է վարձակալել Կոմիտասի պողոտայում` վճարելով ամսական 200 հազար դրամ, վերջերս տանտերը գինը բարձրացրել է` հասցնելով 250 հազարի, իսկ կարճ ժամանակ անց` 300 հազարի։Նա տանտերերին խորհուրդ է տալիս չընկնել «գովազդի հետևից», թե շուտով մեծ թվով ռելոկանտներ են գալու, ու իրենք այստեղ մեծ եկամուտներ են ունենալու։ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ հիմա տուրիստական ակտիվ շրջան է․ այս շրջանին բնորոշ է վարձով բնակարաններ փնտրելու բումը, քանի որ Հայաստանում հյուրանոցների թիվը չի համապատասխանում մեր տուրիստական հնարավորություններին, և միջինը մոտ 15 հազար վարձով բնակարանի պահանջարկ է լինում։ Բայց տուրիստական շրջանը վերջանալու է, իսկ երբ «գովազդված մոբիլիզիացիան» ու «ռելոկանտների մեծ հոսքը» չլինի, տանտերերը բավականին վատ վիճակում են հայտնվելու։Մասնագետը նաև վարձակալներին հիշեցնում է իրենց իրավունքների մասին՝ տանտերը չի կարող միակողմանի և կամայականորեն լուծել պայմանագիրը, դուրս հանել վարձակալներին կամ էլ բարձրացնել գինը։ Եթե պայմանագիրն ըստ կարգի գրանցված է Կադաստրի կոմիտեում, վարձակալը չի փչացնում գույքը, ժամանակին կատարում է բոլոր վճարումները, ապա նա պաշտպանված է։ Իսկ եթե գործարքը գրանցված չէ, միևնույնն է՝ վարձակալն էլի պաշտպանված է, քանի որ կարող է այդ մասին բարձրաձայնել, և տանտերը կտուգանվի հարկերը թաքցնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է վճարումներ կատարելիս համապատասխան ապացույցներ էլ ունենալ։«Չի կարելի, վարձով ապրող մարդիկ շուկայի ամենակարևորը աշխատուժն են, որ խանութներում են աշխատում և այլն։ Հիմա եթե մարդը 200 հազար վարձը վճարելու համար աշխատում է օրական, ասենք, 8000 դրամ, գալիս, կիսասոված քնում է, եթե վարձը դարձավ 300 հազար դրամ, ինքը չի կարողանալու վճարել կամ պետք է իր գործատուին ասի՝ բարձրացրու աշխատավարձս։ Կամ նրան կփոխարինեն աշխատանքային միգրանտով կամ միգուցե բարձրացնեն աշխատավարձը, բայց դա էլ իր հետ գնաճ է բերելու»,- նշում է մասնագետը։Նա դիմում է կառավարության պատասխանատուներին՝ առաջարկելով ևս մեկ անգամ վերանայել գործողությունները, կարծում է՝ տնտեսության պատասխանատուներն ու խորհրդատուները ճիշտ չեն ներկայացնում ամբողջ իրավիճակը։ Հովհաննիսյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկան «տաքացնելու» համար պետությունը մեծ գործընթաց է տանում։ Փորձագետը մատնանշում է արցախցիներին տրվող հավաստագրերը, որոնց գումարով պետությունն ինքը կարող էր բնակարան կառուցել ու նույնիսկ նորոգված հանձնել տանտերերին։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից հանդիսավորությամբ սպաներին հանձնված շուրջ 41 միլիոն դրամի հավաստագրերին, մասնագետի խոսքով՝ 1 հավաստագրի գնով պետությունը կարող էր տուն կառուցել 2 սպայի համար։Մասնագետի խոսքով՝ արհեստականորեն ստեղծված այս իրավիճակում հիմա կարևոր է, որ պետությունը կարգավորող դեր ունենա։ Նրա կարծիքով՝ ելքերից մեկը, օրինակ, սոցիալական բնակարանաշինությունն է, և պետությունը պետք է իր մեջ ուժ գտնի՝ քայլ անելու ոչ թե 1-2 տարվա կտրվածքով, այլ հանուն Հայաստանի ապագայի։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 27-ին հայտարարեց, որ կառավարությունը բնակարանների վարձերի բարձրացման պայմաններում շուկայում կոշտ միջամտություն չի անի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96004201_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1124f9fe31f90835c8ab7e0d2ef037da.jpg.webp
հայաստան, անշարժ գույք, բնակարան
հայաստան, անշարժ գույք, բնակարան
Անշարժ գույքի շուկայի փորձագետը կարծում է, որ պետությունը պետք է կարողանա վերահսկող դեր ստանձնել այս իրավիճակում, այլապես անշարժ գույքի շուկան կփլուզվի։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Հայաստանում անշարժ գույքի շուկան արհեստականորեն է տաքացվում, վարձակալությամբ տրվող տների գները բարձրացվում են ռելոկանտների նոր հոսքի սպասման ֆոնին, որի միֆը շուտով կփլուզվի, իսկ մեծ գումարների ակնկալիքներ ունեցող տանտերերն էլ ստիպված կլինեն ավելի ցածր գներով վարձակալներ փնտրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց անշարժ գույքի շուկայի անկախ փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը։
«Չգիտեմ՝ այդ մոբիլիզացիայի լուրերն ովքեր են հորինել, հայերը ռուսախոս բլոգերներից վերցրեցին ու սկսեցին սիրուն տարածել, թե Ռուսաստանից հեսա փախնելու են, գալու են։ Նույն ձևով բոլորովին վերջերս 2 միլիոն փախստական էր սպասվում Իրանից, դրանից առաջ Սիրիայից էին սպասում և այլն։ Եվ այս ֆոնին այն մարդիկ, որոնք կյանքին նայում են միայն որպես բիզնես, սկսում են թանկացման պրոցեսը։ Սրա շահառուները շատ են, նաև իշխանություններն են շահագրգռված, որ անշարժ գույքը թանկացնեն, և՛ կառուցապատողները, և՛ բանկերը, և՛ մեր շրջապատի շատ մարդիկ, որոնք վարկերով, պետական աջակցության ծրագրերով գույքեր են առել, բոլորին հաճելի է այդ թանկացման լուրը»,- ասում է Հովհաննիսյանը։
Նա տանտերերին խորհուրդ է տալիս չընկնել «գովազդի հետևից», թե շուտով մեծ թվով ռելոկանտներ են գալու, ու իրենք այստեղ մեծ եկամուտներ են ունենալու։ Հովհաննիսյանը հիշեցնում է, որ հիմա տուրիստական ակտիվ շրջան է․ այս շրջանին բնորոշ է վարձով բնակարաններ փնտրելու բումը, քանի որ Հայաստանում հյուրանոցների թիվը չի համապատասխանում մեր տուրիստական հնարավորություններին, և միջինը մոտ 15 հազար վարձով բնակարանի պահանջարկ է լինում։ Բայց տուրիստական շրջանը վերջանալու է, իսկ երբ «գովազդված մոբիլիզիացիան» ու «ռելոկանտների մեծ հոսքը» չլինի, տանտերերը բավականին վատ վիճակում են հայտնվելու։
Մասնագետը նաև վարձակալներին հիշեցնում է իրենց իրավունքների մասին՝ տանտերը չի կարող միակողմանի և կամայականորեն լուծել պայմանագիրը, դուրս հանել վարձակալներին կամ էլ բարձրացնել գինը։ Եթե պայմանագիրն ըստ կարգի գրանցված է Կադաստրի կոմիտեում, վարձակալը չի փչացնում գույքը, ժամանակին կատարում է բոլոր վճարումները, ապա նա պաշտպանված է։ Իսկ եթե գործարքը գրանցված չէ, միևնույնն է՝ վարձակալն էլի պաշտպանված է, քանի որ կարող է այդ մասին բարձրաձայնել, և տանտերը կտուգանվի հարկերը թաքցնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է վճարումներ կատարելիս համապատասխան ապացույցներ էլ ունենալ։
«Չի կարելի, վարձով ապրող մարդիկ շուկայի ամենակարևորը աշխատուժն են, որ խանութներում են աշխատում և այլն։ Հիմա եթե մարդը 200 հազար վարձը վճարելու համար աշխատում է օրական, ասենք, 8000 դրամ, գալիս, կիսասոված քնում է, եթե վարձը դարձավ 300 հազար դրամ, ինքը չի կարողանալու վճարել կամ պետք է իր գործատուին ասի՝ բարձրացրու աշխատավարձս։ Կամ նրան կփոխարինեն աշխատանքային միգրանտով կամ միգուցե բարձրացնեն աշխատավարձը, բայց դա էլ իր հետ գնաճ է բերելու»,- նշում է մասնագետը։
Նա դիմում է կառավարության պատասխանատուներին՝ առաջարկելով ևս մեկ անգամ վերանայել գործողությունները, կարծում է՝ տնտեսության պատասխանատուներն ու խորհրդատուները ճիշտ չեն ներկայացնում ամբողջ իրավիճակը։ Հովհաննիսյանի խոսքով՝ անշարժ գույքի շուկան «տաքացնելու» համար պետությունը մեծ գործընթաց է տանում։ Փորձագետը մատնանշում է արցախցիներին տրվող հավաստագրերը, որոնց գումարով պետությունն ինքը կարող էր բնակարան կառուցել ու նույնիսկ նորոգված հանձնել տանտերերին։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից հանդիսավորությամբ սպաներին հանձնված շուրջ 41 միլիոն դրամի հավաստագրերին, մասնագետի խոսքով՝ 1 հավաստագրի գնով պետությունը կարող էր տուն կառուցել 2 սպայի համար։
«Թող բացեն Ամերիկայի անշարժ գույքի շուկայի փլուզումը, տեսնեն Չինաստանի, Ճապոնիայի, Իսպանիայի օրինակները, դրանք ամենացցուններն են, թեպետ շարքը կարելի է շարունակել։ Թող տեսնեն՝ ո՞նց հասունացավ, ո՞նց փլուզվեց և ի՞նչ հետևանքներ ունեցավ պետության վրա այդ ամենը, տեսնեն՝ արդյոք դա մեր այսօրվա իրականության հետ պրոյեկտվո՞ւմ է, թե՞ ոչ»,- նշում է Հովհաննիսյանը։
Մասնագետի խոսքով՝ արհեստականորեն ստեղծված այս իրավիճակում հիմա կարևոր է, որ պետությունը կարգավորող դեր ունենա։ Նրա կարծիքով՝ ելքերից մեկը, օրինակ, սոցիալական բնակարանաշինությունն է, և պետությունը պետք է իր մեջ ուժ գտնի՝ քայլ անելու ոչ թե 1-2 տարվա կտրվածքով, այլ հանուն Հայաստանի ապագայի։