https://arm.sputniknews.ru/20260829/ukrainan-khvostvovanel-e-vor-drvonneri-mrcavazqum-het-e-mnum-rusastanic-106248512.html
Ուկրաինան խոստովանել է, որ դրոնների մրցավազքում հետ է մնում Ռուսաստանից
Ուկրաինան խոստովանել է, որ դրոնների մրցավազքում հետ է մնում Ռուսաստանից
Sputnik Արմենիա
Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը նշել է, որ երկրի զինուժը ձմռանից սպասում է հայրենական արտադրողների ԱԹՍ–կալանիչին։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T15:06+0400
2026-08-29T15:06+0400
2026-08-29T15:06+0400
ուկրաինա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106248095_0:160:3072:1888_1920x0_80_0_0_44b6e4a25a48b8e8a7c149f3e6d29e32.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինան անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում հետ է մնում Ռուսաստանից և մինչ օրս չի կարողացել ռեակտիվ դրոններին հակազդելու համար գաղտնալսող սարք մշակել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը:Նա հավելել է, որ խոստացված սարքերը, որոնք պետք է պատրաստ լինեին դեռ ձմռանը, չեն հայտնվել նույնիսկ ամռան վերջին, իսկ դրանց հայտարարված բնութագրերը զիջում են ռուսական հարվածային անօդաչուների նույնիսկ ավելի հին մոդելներին:Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ներն արձանագրել էին, որ ուկրաինական կալանիչ դրոնները ի վիճակի չեն մրցակցել ժամանակակից ռուսական ռեակտիվ ԱԹՍ-ների հետ: Մասնավորապես նշվել էր, որ ոչ միայն ռուսական հրթիռները, այլև անօդաչու թռչող սարքերը որսալը Ուկրաինայի խոցելի կողմերից մեկն է։Հուլիսին պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը խոստովանել էր, որ Ուկրաինան ի վիճակի չէ անօդաչու սարքեր արտադրել արագընթաց թիրախների համար և ամբողջովին կախված է դրանք որսալու համար պիտանի զենիթային հրթիռների արևմտյան մատակարարումներից:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1d/106248095_171:0:2902:2048_1920x0_80_0_0_694ced22396f554ff10643b5a6f50160.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), զենք
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), զենք
Բաժանորդագրվել
Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը նշել է, որ երկրի զինուժը ձմռանից սպասում է հայրենական արտադրողների ԱԹՍ–կալանիչին։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինան անօդաչու տեխնոլոգիաների ոլորտում հետ է մնում Ռուսաստանից և մինչ օրս չի կարողացել ռեակտիվ դրոններին հակազդելու համար գաղտնալսող սարք մշակել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը:
«Ցավոք, խնդիրն ավելի դժվար է, քան թվում էր։ Շատ ամիսներ են անցել, իսկ մենք դեռ նման բան չունենք», – Բեսկրեստնովի խոսքը մեջբերում է ուկրաինական «Ռադիո NV»-ն։
Նա հավելել է, որ խոստացված սարքերը, որոնք պետք է պատրաստ լինեին դեռ ձմռանը, չեն հայտնվել նույնիսկ ամռան վերջին, իսկ դրանց հայտարարված բնութագրերը զիջում են ռուսական հարվածային անօդաչուների նույնիսկ ավելի հին մոդելներին:
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ներն արձանագրել էին, որ ուկրաինական կալանիչ դրոնները ի վիճակի չեն մրցակցել ժամանակակից ռուսական ռեակտիվ ԱԹՍ-ների հետ: Մասնավորապես նշվել էր, որ ոչ միայն ռուսական հրթիռները, այլև անօդաչու թռչող սարքերը որսալը Ուկրաինայի խոցելի կողմերից մեկն է։
Հուլիսին պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը խոստովանել էր, որ Ուկրաինան ի վիճակի չէ անօդաչու սարքեր արտադրել արագընթաց թիրախների համար և ամբողջովին կախված է դրանք որսալու համար պիտանի զենիթային հրթիռների արևմտյան մատակարարումներից: