Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին


Այսօր կան բոլոր պայմանները, որպեսզի Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները թևակոխեն զարգացման նոր փուլ՝ հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը:


«Ներկայումս ստեղծված են բոլոր պայմանները՝ Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Օմանի, Եգիպտոսի և Թուրքմենստանի հետ մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և կարևոր համաձայնագրեր ստորագրելու համար»,- ասել է Իսլամական Հանրապետության նախագահը:


Նա նշել է, որ ուժի լեզուն անօգուտ է, և Թեհրանը շեշտը դնում է երկխոսության և բարիդրացիության վրա: Փեզեշքիանի խոսքով՝ բանակցություններում անհրաժեշտ է սկզբունքային գաղափարական դիրքորոշումներ պահպանել, սակայն երկրորդական հարցերի շուրջ կողմերը կարող են փոխզիջումային լուծումներ գտնել:


«Մենք փորձում ենք կարգավորել հարաբերություններն այդ հարցում՝ լինի դա Պակիստանը, Աֆղանստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, ԱՄԷ-ն, Կատարը, Օմանը թե Եգիպտոսը: Նրանց բոլորի հետ կարող ենք փոխըմբռնման հասնել։ Թուրքիայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի հետ այդ աշխատանքի համար մենք հիմք ունենք»,- Իրանի նախագահի խոսքը փոխանցում է IRNA գործակալությունը։

Դիտումների քանակ1

Leave a comment