Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին


Միացյալ Նահանգները համաշխարհային պատմության մեջ ամենամեծ նավթային գործարքն է կնքել Վենեսուելայի հետ՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը:


«Իմ ցուցումով պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, սերտորեն համագործակցելով Վենեսուելայի շատ հարգված ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ և մասնավոր բիզնեսի հետ համագործակցության միջոցով, ԱՄՆ-ի վերահսկողությունն են ապահովել ավելի քան 65 միլիարդ բարել վենեսուելական նավթի հաստատված պաշարների վրա՝ առանց ամերիկյան հարկատուների համար ծախսերի»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի իր էջում:


Նրա խոսքով՝ գործարքի շնորհիվ ԱՄՆ նավթի պաշարները կրկնապատկվում են, զգալիորեն մեծանում է մեր նավթի մատակարարումը և ապագայում՝ նվազում գազի գները բոլոր ամերիկացիների համար:


«Այս գործարքը զգալիորեն կամրապնդի Վենեսուելայի և Միացյալ Նահանգների միջև առանց այդ էլ աճող հարաբերությունները»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Դիտումների քանակ5

Leave a comment