https://arm.sputniknews.ru/20260829/hh-akh-qartughar-alen-simvonjani-hajtararutjunnery-sadrich-enq-hamarum-maria-zakharvova-106243414.html
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ ենք համարում․ Մարիա Զախարովա
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ ենք համարում․ Մարիա Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ նորանշանակ պաշտոնյայի խոսքերը թունավոր քաղաքական երանգ են հաղորդում հայկական ավանդական հյուրընկալությանը։ 29.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-29T11:08+0400
2026-08-29T11:08+0400
2026-08-29T11:11+0400
ռուսաստան
հայաստան
ալեն սիմոնյան
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103884752_0:0:1200:675_1920x0_80_0_0_a871f4c49d54d1c5cec97a3532ed129d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Մոսկվան սադրիչ է համարում ՀՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, թե ՀՀ-ն պատրաստ է ընդունել ՌԴ քաղաքացիների նոր հոսքեր, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության կայքում։Նա ընդգծել է, որ դա արվում է ՌԴ-ում հնարավոր զորահավաքի մասին շահարկումների ֆոնին, որոնք բազմիցս հերքվել են ՌԴ պաշտոնատար անձանց կողմից։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ Սիմոնյանի հարցազրույցը բացահայտորեն թշնամական էր Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ էլ նա պարբերաբար հանդես էր գալիս ոչ միանշանակ արտահայտություններով, այդ թվում՝ ռուս-հայկական հարաբերությունների թեմայով։Նա հիշեցրել է, որ 2026թ․ փետրվարին Ալեն Սիմոնյանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ խոսել էր ռուս-հայկական կապերի զարգացման կարևորության մասին։ Զախարովան նշել է, որ Սիմոնյանի մեկնաբանությունները գնահատվում են որպես ՀՀ իշխանությունների՝ Արևմուտքին և Կիևի ռեժիմին ծառայելու ձգտման ևս մեկ վկայություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103884752_159:0:1059:675_1920x0_80_0_0_97a60c733211dbe16d683770edab3634.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, ալեն սիմոնյան, մարիա զախարովա
ռուսաստան, հայաստան, ալեն սիմոնյան, մարիա զախարովա
11:08 29.08.2026 (Թարմացված է: 11:11 29.08.2026)
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ նորանշանակ պաշտոնյայի խոսքերը թունավոր քաղաքական երանգ են հաղորդում հայկական ավանդական հյուրընկալությանը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik․ Մոսկվան սադրիչ է համարում ՀՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, թե ՀՀ-ն պատրաստ է ընդունել ՌԴ քաղաքացիների նոր հոսքեր, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի մեկնաբանությունը հրապարակվել է ՌԴ արտգործնախարարության
կայքում։
Նա ընդգծել է, որ դա արվում է ՌԴ-ում հնարավոր զորահավաքի մասին շահարկումների ֆոնին, որոնք բազմիցս հերքվել են ՌԴ պաշտոնատար անձանց կողմից։
«Սիմոնյանի արտահայտությունները համարում ենք սադրիչ։ Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին կատարել անօրինական գործողություններ և ավանդական հայկական հյուրընկալությանը հաղորդում են թունավոր քաղաքական երանգ»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ Սիմոնյանի հարցազրույցը բացահայտորեն թշնամական էր Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ էլ նա պարբերաբար հանդես էր գալիս ոչ միանշանակ արտահայտություններով, այդ թվում՝ ռուս-հայկական հարաբերությունների թեմայով։
«Ցավով ենք նշում, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարությունների տիրաժավորման միտումը շարունակվում է»,- նշել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ 2026թ․ փետրվարին Ալեն Սիմոնյանը Ռուսաստան կատարած այցի ժամանակ խոսել էր ռուս-հայկական կապերի զարգացման կարևորության մասին։ Զախարովան նշել է, որ Սիմոնյանի մեկնաբանությունները գնահատվում են որպես ՀՀ իշխանությունների՝ Արևմուտքին և Կիևի ռեժիմին ծառայելու ձգտման ևս մեկ վկայություն։