https://arm.sputniknews.ru/20260828/dadarecreq-sepakan-meghqn-urishneri-vra-gcel-zakharvovan-pashinjanin–106234977.html
Դադարեցրե՛ք սեփական մեղքն ուրիշների վրա գցել. Զախարովան` Փաշինյանին
Դադարեցրե՛ք սեփական մեղքն ուրիշների վրա գցել. Զախարովան` Փաշինյանին
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան ներկայացրել է իրադարձությունների վերաբերյալ իր վարկածը և մեղադրել Հայաստանի վարչապետին պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձի մեջ։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T21:35+0400
2026-08-28T21:35+0400
2026-08-28T21:43+0400
մարիա զախարովա
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105940553_0:0:2560:1440_1920x0_80_0_0_015d4b1436f31a516630fefa220f099d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ է արձագանքել2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին սրացման ժամանակ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի գործողությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:Առիթը երեկվա ճեպազրույցում Փաշինյանի պատասխանն էր այն հարցին, թե ինչու կառավարության նոր ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս չեն բնութագրվում որպես «ռազմավարական դաշինք», ինչպես դա 2021 թվականի ծրագրում էր։Զախարովան, ի պատասխան Հայաստանի վարչապետի, մեղադրել է այդ շրջանի իրադարձությունները խեղաթյուրելու մեջ և կոչ արել նրան պատմել, թե «ինչպես է ամեն ինչ իրականում եղել»:«Նիկոլ Վովայի, Ձեր երկրում ընտրություններն անցել են։ Կարելի է այլևս բնակչության աչքերին թոզ չփչել։ Քաջություն ունեցեք և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը, ինչպես իրականում եղել է», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։Նրա խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման ժամանակ Ռուսաստանն աջակցել էր խաղաղ կարգավորման հասնելուն, իսկ ՀԱՊԿ-ը օպերատիվ արձագանքել էր Երևանի դիմումին։Մասնավորապես, Հայաստան ուղարկվեց կազմակերպության առաքելությունը՝ գնահատելու սահմանային իրավիճակը։ Զախարովան հիշեցրել է, որ Փաշինյանն այդ ընթացքում Երևանում հանդիպել էր ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:«Ըստ Ձեզ` ստացվում է, որ նա հյու՞ր էր եկել, Հարավային Կովկասի գեղեցկությունները տեսնելո՞ւ։ Ո՛չ, դա ՀԱՊԿ-ի առաքելությունն էր՝ կազմակերպություն, որը պաշտպանում է անդամ պետությունների տարածքը»,– հայտարարել է Զախարովան։Միևնույն ժամանակ նա մեղադրել է հենց Փաշինյանին, որ վերջինս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ՀԱՊԿ-ի առաջարկած մեխանիզմների իրականացման համար։«Չէ՞ որ Դուք ոչինչ չեք արել Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:Զախարովան հիշեցրել է նաև 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասին։ Նրա խոսքով՝ հանդիպման նախօրեին արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով աշխատանք էր տարվել կազմակերպության առաքելությունը Հայաստանում տեղակայելու որոշումը համաձայնեցնելու ուղղությամբ, սակայն Փաշինյանը հրաժարվեց ստորագրել նախապատրաստված փաստաթուղթը:Զախարովայի պնդմամբ՝ նախագիծը նախատեսում էր Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման համար անհապաղ քաղաքական-դիվանագիտական միջոցներ, ռազմատեխնիկական օգնություն, աջակցություն սահմանապահ զորքերին՝ նախապատրաստվելու և տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ, ինչպես նաև հանրապետության տարածքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման պլանի նախապատրաստում:ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը առանձին անդրադարձել է ՀԱՊԿ՝ առաջարկվող և ԵՄ դիտորդական առաքելությունների տարբերություններին: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ներկայացուցիչները պետք է ոչ միայն հետևեին սահմանին տիրող իրավիճակին, այլև զեկուցեին իրավիճակի մասին և հնարավոր ճգնաժամերի կարգավորման համար առաջարկեին միջոցներ: Եվրոպացի դիտորդներին Զախարովան մեղադրել է նրանում, որ նրանք կարող են միայն «հեռադիտակով նայել»:Զախարովան 2022 թվականի աշնան իրադարձությունները նաև կապել է հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերյան սրացումից երեք շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քառակողմ հանդիպմանը:Հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Զախարովան նաև հիշեցրել է Փաշինյանի հետագա հայտարարության՝ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, որի մեջ մտնում էր նաև Լեռնային Ղարաբաղը:Ընդ որում. Փաշինյանը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պնդմամբ, այդ քայլին է գնացել՝ կողմնորոշվելով դեպի Եվրամիության դիրքորոշումը։«Սահմանային միջադեպերից (որոնց Դուք այժմ հղում եք անում) երեք շաբաթ անց անձամբ Դուք` ԵՄ հսկողության ներքո, ակնհայտորեն հավատալով Բրյուսելին և Փարիզին, ստորագրեցիք Պրահայի հռչակագիրը, որում ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – հայտարարել է Զախարովան:Նա նաև կոչ է արել ՀՀ վարչապետին իր գնահատականների հետ չհամաձայնելու դեպքում նշել, թե իր ասած կոնկրետ որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:«Նիկոլ Վովայի, եթե հիմա Դուք ուզեք դեսպանին հետ կանչել կամ, ինչպես սիրում եք, հերթական բողոքի նոտան գրել՝ 2 անգամ մտածեք։ Քանի որ այդ դեպքում ստիպված կլինեք նշել, թե նշվածներից որը չէ իրականությանը համապատասխանում: Այն ամենը, ինչ վերը նշված է, պատմական փաստ է», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։Վերջում Զախարովան Փաշինյանին մեղադրել է սեփական մեղքն ուրիշների վրա գցել և պատասխանատվությունից խուսափելու մեջ։«Երբ Ձեզ անհարմար հարցեր են տալիս, դադարե՛ք Ձեզ վրա չվերցնել մեղավորությունը, պատասխանատվությունը բարդել բոլոր նրանց վրա, ում կարող եք, ով անձամբ Ձեզ դուր չի գալիս՝ Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, Ադրբեջանի, Հայաստանի նախկին ղեկավարության, Հայ առաքելական եկեղեցու և հայ գործարարների վրա, որոնց դեմ դուք հիմա այդքան ակտիվ պայքարում եք… Ղարաբաղի հայերի, նրանց նախնիների և նրանց երեխաների վրա: Դա անխղճություն է», – հայտարարել է Զախարովան։«Ըստ Ձեզ` մեղավոր են բոլորը։ Միակ անմեղը Դուք եք», – եզրափակել է նա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105940553_320:0:2240:1440_1920x0_80_0_0_2e6f60d38ec04d03096dfd6eeda5f759.jpg.webp
մարիա զախարովա, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
մարիա զախարովա, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Մարիա Զախարովան ներկայացրել է իրադարձությունների վերաբերյալ իր վարկածը և մեղադրել Հայաստանի վարչապետին պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ է արձագանքել2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին սրացման ժամանակ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի գործողությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Առիթը երեկվա ճեպազրույցում Փաշինյանի պատասխանն էր այն հարցին, թե ինչու կառավարության նոր ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս չեն բնութագրվում որպես «ռազմավարական դաշինք», ինչպես դա 2021 թվականի ծրագրում էր։
Զախարովան, ի պատասխան Հայաստանի վարչապետի, մեղադրել է այդ շրջանի իրադարձությունները խեղաթյուրելու մեջ և կոչ արել նրան պատմել, թե «ինչպես է ամեն ինչ իրականում եղել»:
«Նիկոլ Վովայի, Ձեր երկրում ընտրություններն անցել են։ Կարելի է այլևս բնակչության աչքերին թոզ չփչել։ Քաջություն ունեցեք և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը, ինչպես իրականում եղել է», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման ժամանակ Ռուսաստանն աջակցել էր խաղաղ կարգավորման հասնելուն, իսկ ՀԱՊԿ-ը օպերատիվ արձագանքել էր Երևանի դիմումին։
Մասնավորապես, Հայաստան ուղարկվեց կազմակերպության առաքելությունը՝ գնահատելու սահմանային իրավիճակը։ Զախարովան հիշեցրել է, որ Փաշինյանն այդ ընթացքում Երևանում հանդիպել էր ՀԱՊԿ այն ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
«Ըստ Ձեզ` ստացվում է, որ նա հյու՞ր էր եկել, Հարավային Կովկասի գեղեցկությունները տեսնելո՞ւ։ Ո՛չ, դա ՀԱՊԿ-ի առաքելությունն էր՝ կազմակերպություն, որը պաշտպանում է անդամ պետությունների տարածքը»,– հայտարարել է Զախարովան։
Միևնույն ժամանակ նա մեղադրել է հենց Փաշինյանին, որ վերջինս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ՀԱՊԿ-ի առաջարկած մեխանիզմների իրականացման համար։
«Չէ՞ որ Դուք ոչինչ չեք արել Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական առումով», – ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան հիշեցրել է նաև 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասին։ Նրա խոսքով՝ հանդիպման նախօրեին արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով աշխատանք էր տարվել կազմակերպության առաքելությունը Հայաստանում տեղակայելու որոշումը համաձայնեցնելու ուղղությամբ, սակայն Փաշինյանը հրաժարվեց ստորագրել նախապատրաստված փաստաթուղթը:
Զախարովայի պնդմամբ՝ նախագիծը նախատեսում էր Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման համար անհապաղ քաղաքական-դիվանագիտական միջոցներ, ռազմատեխնիկական օգնություն, աջակցություն սահմանապահ զորքերին՝ նախապատրաստվելու և տեխնիկական միջոցներով հագեցնելու ուղղությամբ, ինչպես նաև հանրապետության տարածքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ տեղակայման պլանի նախապատրաստում:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը առանձին անդրադարձել է ՀԱՊԿ՝ առաջարկվող և ԵՄ դիտորդական առաքելությունների տարբերություններին: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ներկայացուցիչները պետք է ոչ միայն հետևեին սահմանին տիրող իրավիճակին, այլև զեկուցեին իրավիճակի մասին և հնարավոր ճգնաժամերի կարգավորման համար առաջարկեին միջոցներ: Եվրոպացի դիտորդներին Զախարովան մեղադրել է նրանում, որ նրանք կարող են միայն «հեռադիտակով նայել»:
Զախարովան 2022 թվականի աշնան իրադարձությունները նաև կապել է հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականի սեպտեմբերյան սրացումից երեք շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քառակողմ հանդիպմանը:
Հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Զախարովան նաև հիշեցրել է Փաշինյանի հետագա հայտարարության՝ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, որի մեջ մտնում էր նաև Լեռնային Ղարաբաղը:
Ընդ որում. Փաշինյանը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի պնդմամբ, այդ քայլին է գնացել՝ կողմնորոշվելով դեպի Եվրամիության դիրքորոշումը։
«Սահմանային միջադեպերից (որոնց Դուք այժմ հղում եք անում) երեք շաբաթ անց անձամբ Դուք` ԵՄ հսկողության ներքո, ակնհայտորեն հավատալով Բրյուսելին և Փարիզին, ստորագրեցիք Պրահայի հռչակագիրը, որում ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», – հայտարարել է Զախարովան:
Նա նաև կոչ է արել ՀՀ վարչապետին իր գնահատականների հետ չհամաձայնելու դեպքում նշել, թե իր ասած կոնկրետ որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Նիկոլ Վովայի, եթե հիմա Դուք ուզեք դեսպանին հետ կանչել կամ, ինչպես սիրում եք, հերթական բողոքի նոտան գրել՝ 2 անգամ մտածեք։ Քանի որ այդ դեպքում ստիպված կլինեք նշել, թե նշվածներից որը չէ իրականությանը համապատասխանում: Այն ամենը, ինչ վերը նշված է, պատմական փաստ է», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Վերջում Զախարովան Փաշինյանին մեղադրել է սեփական մեղքն ուրիշների վրա գցել և պատասխանատվությունից խուսափելու մեջ։
«Երբ Ձեզ անհարմար հարցեր են տալիս, դադարե՛ք Ձեզ վրա չվերցնել մեղավորությունը, պատասխանատվությունը բարդել բոլոր նրանց վրա, ում կարող եք, ով անձամբ Ձեզ դուր չի գալիս՝ Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, Ադրբեջանի, Հայաստանի նախկին ղեկավարության, Հայ առաքելական եկեղեցու և հայ գործարարների վրա, որոնց դեմ դուք հիմա այդքան ակտիվ պայքարում եք… Ղարաբաղի հայերի, նրանց նախնիների և նրանց երեխաների վրա: Դա անխղճություն է», – հայտարարել է Զախարովան։
«Ըստ Ձեզ` մեղավոր են բոլորը։ Միակ անմեղը Դուք եք», – եզրափակել է նա։