Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր ունեցող երկրների ցանկում

Քաղաքականություն

28.08.2026 | 20:54

Իրանը ներառվել է այն երկրների ցանկում, որտեղ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսությունները գործում են պատերազմի և զինված հակամարտության պայմաններում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Փաստաթուղթը փոփոխություններ է մտցնում Դիվանագիտական ​​ծառայության աշխատակիցներին երաշխիքների և փոխհատուցումների տրամադրման կանոններում, որոնք հաստատվել են Նախարարների կաբինետի 2008 թվականի հունվարի 21-ի թիվ 11 որոշմամբ:

Որոշման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգրկվել է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների համար աշխատանքի հատուկ պայմաններ ունեցող երկրների ցանկում։

Նշվում է, որ Իրանն այս ցանկում դարձել է ութերորդ երկիրը։ Որոշումն ընդգրկում է 2026 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment