Հասարակություն
28.08.2026 | 17:51
Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվեց Երևանի քրեական դատարան:
Դատական նիստի ընթացքում դատավոր Սերժ Ռուշանյանը բարձրացրեց այն հարցը, որ գործում առկա չէ տվյալ, թե կաթողիկոսին վերագրվող՝ Արման Սարոյանին կարգալույծ անելու արարքը որտեղ է կատարվել:
Չնայած պաշտպանական կողմի պնդումներին, որ հանրահայտ փաստ է, որ Մայր Աթոռի որոշումները Էջմիածնում են կայացվում՝ դատավորը խնդրահարույց համարեց գործի քննությունը շարունակելն ու գործն ուղարկվեց Երևանի դատարան:
Արաքս Մամուլյան