Նորվեգիայի թագավորն է կյանքից հեռացել

Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդն է մահացել 89 տարեկան հասակում, հայտարարել է թագավորական մամուլի ծառայությունը։

«Թագավոր Հարալդ 5-րդն է մահացել։ Խորը վշտով հայտարարում ենք, որ Նորին Մեծություն թագավոր Հարալդը այսօր մահացել է», – ասվում է հայտարարության մեջ։

Նորվեգիայի 89-ամյա թագավորը հոսպիտալացվել է օգոստոսի 17-ին՝ հեմոլիտիկ անեմիայի վարակի և բարդությունների պատճառով։ Այդ ժամանակվանից նա հոսպիտալացված է եղել Օսլոյի հիվանդանոցում։ Օգոստոսի 27-ին թագավորական տունը հայտարարել է, որ նրա առողջական վիճակը վատթարացել է և գնահատվել է որպես «շատ լուրջ»։ Գլյուքսբուրգների դինաստիայի անդամ թագավորը գահակալել է 1991 թվականից։ Նրան հաջորդում է նրա 53-ամյա որդին՝ Հաակոնը։

Leave a comment