«Երևանի վերջին պահանջները զարմանք են առաջանում». Լավրովը՝ երկաթուղու շուրջ իրավիճակի մասին

Ռուսաստանի հանդեպ հայկական կողմի վերջին պահանջները զարմանք են առաջացնում։ Այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պարբերաբար շփումներ ենք ունենում փոխվարչապետերի միջև։ Կարելի է քննարկել հայերին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիային հանձնված Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։ Մենք զարմացած լսում ենք, թե ինչպես են այս հարցերը… Եթե դրանք առաջացել են, ասեք ձեր գործընկերոջը, թե ինչ եք մտածում դրանց հետ կապված»,- ասել է նա։

Փոխարենը, ըստ Լավրովի, հայկական կողմը «հրապարակային հայտարարություն է անում, որ դա իրենցն է, և որ նրանց պարտք ենք 2 միլիարդ»։

«Ես հասկանում եմ, որ սա մեր քաղաքացիների մոտ զգացմունքներ է առաջացնում՝ ոչ միայն տնտեսական վերլուծության վրա հիմնված։ Ես բացառություն չեմ»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Հարցին՝ ինչպե՞ս Հայաստանի հետ հարաբերություններում թույլ չտալ «նույն սխալները», ինչ Ուկրաինայի հետ է եղել, նա պատասխանել է, որ ռուսական կողմից «ամեն ինչ արվել է»։

«Մեր դիրքորոշումներն ու այն առավելությունները, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից՝ մեզանից էներգակիրներ ստանալով երեք-չորս անգամ ցածր գնով, քան Եվրամիությունում են։ Ելնում եմ այն հանգամանքից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան»,- հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Նախօրեին էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ «Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment