ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է ՀՀ նախկին նախագահի ձերբակալությունը

https://arm.sputniknews.ru/20260828/rd-agn-ghekavary-meknabanel-e-hh-nakhkin-nakhagahi-dzerbakalutjuny-106206522.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106203818_343:0:1783:1080_1920x0_80_0_0_8bef7d01337795f4650e335564223217.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լավրով, նիկոլ փաշինյան, ռոբերտ քոչարյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, видео

սերգեյ լավրով, նիկոլ փաշինյան, ռոբերտ քոչարյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, видео

Բաժանորդագրվել

Նա խոսել է նաև Եվրամիություն, թե ԵԱՏՄ «այլընտրանքի» մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ դիրքորոշումն այն է, որ իրենք ելնում են հայ ժողովրդի շահերից։ Այս մասին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի ձերբակալության մասին հարցը։

Օգոստոսի 27-ին դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մեկ օր առաջ կալանավորվել էր նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

«Մեր ԱԳՆ դիրքորոշումն այն է, որ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից։ Տեսնում ենք, թե ինչպես են նրա շահերը դարեր ի վեր հյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Միշտ, երկար ժամանակահատվածներում մենք եղել ենք միասին, համերաշխ, Ռուսաստանը բազմաթիվ անգամներ օգնության է հասել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը ծանր իրավիճակներում։ Այդ շահերը, անշուշտ, պետք է գերիշխեն։ Հիմա Երևանի իշխանության ներկայիս ներկայացուցիչները ղեկավարվում են այլ խնդիրներով»,-նկատել է Լավրովը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ, Քոչարյանից բացի, քննության տակ է նաև Հայաստանի մեկ այլ նախկին նախագահ՝ Սերժ Սարգսյանը։

Ինչպես նշել է Լավրովը, Երևանը հռչակել է դեպի Եվրոպական միություն կողնորոշվելու նպատակ, ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունել։

«Բայց երբ Եվրասիական տնտեսական միության երկրները (նրանք հանդիպել են մայիսին գագաթնաժողովում) հանդես եկան հայտարարությամբ՝ հայկական ղեկավարությանը կոչ անելով հանրաքվե անցկացնել, կողմնորոշվել՝ ցանկանում են լինել ԵՄ-ում, թե՞ մնալ ԵԱՏՄ-ում (իմ կարծիքով՝ սա լիովին արդարացված խնդրանք է․ մեկ կազմակերպության նորմերն անհամատեղելի են մյուս կազմակերպության հետ, այդ մասին արդեն բազմիցս ասվել է), Հայաստանի վարչապետ Փաշինյանն ասաց, որ երբ ժամանակը գա, ինքը կկողմնորոշվի։ Ի՞նչ է նշանակում «երբ ժամանակը գա», եթե դու ընդունել ես Հայաստանի ԵՄ մտնելու գործընթացը սկսելու մասին օրենք»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե ԵՄ-ին ՀՀ–ի անդամակցելու հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել միայն հայտ ներկայացնելուց և «ճանապարհային քարտեզը» նախապատրաստելուց հետո, վկայում են ժողովրդի նկատմամբ նրա «ոչ շատ մեծ վստահության» մասին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու ՝ Լևոնի տանը, ինչպես նաև նախկին նախագահի ընտանիքին պատկանող ընկերություններում: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակը, կալանավորվեցին։ Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով գույք ձեռք բերելու գործով։ Քննության վարկածով ՝ Քոչարյանը պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում, իբր, այլ անձանց հետ դավադրաբար և պաշտոնեական դիրքնօգտագործելով, ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակության մի շարք օբյեկտներ շուկայականից ցածր գնով:

Leave a comment