Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 29-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ակունք, Զառ, Սևաբերդ, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Կոտայք, Նոր գյուղ, Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր, Գեղաշեն, Կամարիս, Ձորաղբյուր (այդ թվում՝ Ձորաղբյուրի ամառանոցների), Ողջաբերդ, Զովք, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ, Գեղարդ բնակավայրերի, Ջրվեժի ամառանոցների, Աբովյան քաղաքի Սարալանջի 10-րդ և 11-րդ փողոցների գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ձեռնարկությունների, ԱԳԼՃԿ-ների, ինչպես նաև «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Պարկ Գազ» և «ՆՅՈՒ ՌՈՄԱ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ այգետնակ թիվ 7 առանձնատան, Վարդաշեն 9-րդ փողոցի թիվ 62ա, 62բ, 62վ, 62դ, 3ա, 3բ բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազպրոմ Արմենիա