Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է ապահովել իր դիվանագիտական աշխատողների անվտանգությունը


Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանում Բաքվի դեսպանության հյուրատան մոտ տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ օգոստոսի 27-ին անհայտ անձինք սադրիչ բնույթի պատկերներ են տեղադրել կառույցի դիմաց: Գերատեսչությունը կոչ է արել ռուսական կողմին հետաքննել միջադեպը և միջոցներ ձեռնարկել հետագայում նման դեպքերը կանխելու համար։


 


«Չենք բացառում, որ տեղի ունեցածի նպատակն է արհեստականորեն լարվածություն ստեղծել երկկողմ հարաբերություններում: Միջադեպը կարող է լինել վերջին շրջանում ռուսական մի շարք լրատվամիջոցների հակաադրբեջանական արշավի մի մասը», – ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։


 


Բաքուն հորդորել է Մոսկվային կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել դիվանագիտական աշխատողների անվտանգությունը:


 


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։


 


Հեղինակ՝ Դիանա Գասարյան

Դիտումների քանակ4

Leave a comment