Պատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց

Սպորտ
Պաշտոնական

Պատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց

«Արարատ-Արմենիան» պատմական արդյունք է գրանցել՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1։0 հաշվով հաղթել է ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։

Leave a comment