Երևանն անհրաժեշտ չի համարել ԵՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրական փորձելով միաժամանակ օգուտներ քաղել․ Զախարովա 

Քաղաքականություն

27.08.2026 | 14:50

ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության մասին հարցը բացահայտում է հիմնարար հակասությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելու և հանրաքվե անցկացնելու մասին։

«Առաջին հերթին, պայմանավորված ԵՄ-ի ու ԵՏՄ-ի նորմատիվ իրավական բազայի անհամատեղելիությամբ՝ Երևանը մինչև հիմա անհրաժեշտ չի համարել համաձայնեցնել ԵՏՄ գործընկերների հետ իր եվրաինտեգրման ձգտումները՝ ցուցադրաբար փորձելով օգուտներ քաղել եվրասիական ինտեգրացիայից ու միաժամանակ շարժվել ԵՄ ուղղությամբ»,- նշել է Զախարովան։

Նա ՀՀ իշխանությունների նման տակտիկան «անպարկեշտ» է որակել։ Զախարովայի պնդմամբ՝ եթե ԵՄ-ն «ԵՏՄ տարածքում ինտերգրացիոն, տնտեսական կապերը թուլացնելու ապակառուցողական քաղաքականություն չիրականացներ», միգուցե,  հնարավոր կլիներ մտածել ինչ-որ հնավարությունների մասին, բայց այս դեպքում հնարավրություն չկա․ «ԵՄ չի թաքցնում, որ ԵՏՄ-ն իր համար պարտության մատնելու օբյեկտ է»։

«Երկակի կուրսը չունի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական հիմք, և չի կարող իրականացվել։ ԵՄ-ին անդամակցելու վեկտորն ընտրելու դեպքում Հայաստանն անխուսափելիորեն ստիպված կլինի հրաժարվել ԵՏՄ արտոնություններից, ավելին՝ անդամակցության դիմումը ներկայացնելուց հետո Հայաստանը կբախվի խորը հակասությունների ԵՏՄ-ի ներսում»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, թե Մոսկվան զգուշացրել է Երևանին, որ ԵՄ անդամակցության կուրսը կբարդացնի հարաբերությունները ԵՏՄ-ի հետ։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում, ըստ Զախարովայի, Հայաստանը ռիսկի է դիմում ոչ միայն չհայտնվել ԵՄ-ում, այլև անդառնալիորեն խաթարել հարաբերությունները ԵՏՄ գործընկերների հետ, այդ թվում՝ ՌԴ-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment