Թող ժողովուրդը Քոչարյանին բերի այստեղ, իսկ ինձ Հանրապետության հրապարակում կախաղան հանի. ես OK եմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.08.2026 | 14:52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ եթե Հայաստանի քաղաքացիները համարեն, որ իշխանությունը սխալ է գործում և անհրաժեշտ է այն փոխել, ապա ունեն հեղափոխություն իրականացնելու իրավունք։

«Մեզ էլ հեղափոխությամբ հեռացնեն իշխանությունից, բերեն իրենց սիրելի և ազնվագույն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին բերեն տեղավորեն էս կառավարման շենքերում, մեզ էլ թող տանեն Հանրապետության հրապարակում կախաղան հանեն։ Ես օքեյ եմ էս սցենարի հետ։ Եթե իրենք դա են ուզում, ժողովրդի որոշումը ինձ համար ընդհանրապես քննարկման ենթակա չէ»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե դա է ժողովրդի որոշումը, ինքը պատրաստ է ընդունել այն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment