Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Յոլյանի թեկնածության համար քվեարկությանը մասնակցած 102 պատգամավորներից 38-ը կողմ են քվեարկել, 63-ը՝ դեմ։
Խմբակցությունը հանձնաժողովի նոր թեկնածու չի առաջադրել։