Հովիկ Աբրահամյանի տունը պիտի քանդեի՞նք, մաս-մաս քարեր նվիրեի՞նք ՀՀ բնակչությանը․ Թունյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը արձագանքեց ընդդիմության հայտարարություններին՝ անրդադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերին:

Արձագանքոելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցադրմանը, թե «իշխանության խլած գույքից ի՞նչ է ստացել ժողովուրդը, և ով է ապրում Հովիկ Աբրահամյանի տանը», Թունյանը նկատեց․

«Այսինքն՝ դուք պատկերացնո՞ւմ եք, որ Հովիկ Աբրահամյանի տունը պիտի քանդեինք, մաս-մաս քարերը նվիրեինք Հայաստանի բնակչությանը, կամ ամեն մեկին այդտեղ կես քառակուսի մետր տարա՞ծք տայինք։ Դրա քաղաքակիրթ տարբերակն այն է, որ պետությունը ապօրինի գույքը բռնագանձում է, վաճառում է աճուրդով, գումարը մուտքագրվում է պետական բյուջե, իսկ պետբյուջեից այդ միջոցներն ուղղվում են քաղաքացիների կարիքներին ու ծրագրերին»։

Թունյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի մասով Դատախազության ներկայացրած 200 մլն դոլարի գույքային պահանջը ներառում է միայն չափելի դրամական միջոցներն ու ավանդները, իսկ 13-14 ընկերություններում ունեցած մասնաբաժինների իրական շուկայական արժեքը կարող է հասնել 500 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի:

Պատգամավորի խոսքով՝ տարիներ շարունակ գործած կոռուպցիոն համակարգը դեգրադացրել էր տնտեսությունն ու խթանել հարյուր հազարավոր մարդկանց արտագաղթը:

Leave a comment