Ռուբինյանը «Նեմեսիս»-ի մարտիկ ա իրեն դիրքավորել, ասում ա՝ վրեժ ենք լուծելու, ի՞նչի համար․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

27.08.2026 | 13:00

Ազգային ժողովում մտքերի փոխանակության ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը պնդում արեց, որ իշխանությունների իրական նպատակը ոչ թե նախընտրական խոստումների կատարումն է, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տրված պարտավորությունների իրագործումը։

«Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի իր նախընտրական խոստումները չկատարելու հետ, նա խնդիր ունի Ալիևին տված խոստումները չկատարելու հետ։ Սահմանադրության փոփոխությունների հիմնական ուտեստը ադրբեջանական է, իսկ խոհարարը՝ Ալիևը»,- հայտարարեց Վարդանյանը՝ հավելելով, որ այսպես կոչված «ալիևյան փաթեթը» ներառում է ՀՀ Սահմանադրության փոփոխություն, տարածքային զիջումներ և Հայ Առաքելական եկեղեցու դիրքերի թուլացում։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին՝ կապված քաղաքական «վրեժի» հետ, Վարդանյանն ընդգծեց․ «Այստեղից Ռուբեն Ռուբինյանն է շատ գալիս վրեժից խոսում։ Չգիտեմ՝ ինքը ոնց, երևի «Նեմեսիսի» մարտիկ է իրեն դիրքավորել, ասում է՝ «մենք վրեժ ենք լուծելու», ինքն էլ այդ ազատամարտիկներից մեկն է։ Ինչի՞ համար եք վրեժ լուծելու՝ երկիր չհանձնելո՞ւ։ Փորձե՛ք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment