ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Հայաստանի ներդրումը ԵՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է 1%

Քաղաքականություն

27.08.2026 | 12:42

Հայաստանի ներդրումը ԵՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1%։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Հայաստանին բաժին է ընկնում «հնգյակի» երկրների կողմից բոլոր փոխանցների 1%-ից փոքր-ինչ ավելին, որոնց հաշվին ապահովվում է Միության մարմինների գործունեությունը»,- ասել է Աղասանդյանը։

Ավելի վաղ վերջինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԵՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի կրճատումը չի հանգեցնի կրիտիկական ցնցումների, քանի որ առևտրաշրջանառության մեջ Երևանի բաժինը ցածր է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment