Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Օրենբուրգում և Ուֆայում Ozon-ի պահեստների վրա

Քաղաքականություն

27.08.2026 | 11:22

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի լույս 27-ի գիշերը հարձակվել են Օրենբուրգում և Ուֆայում Ozon  ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, գրում է Meduza-ն։

Աշխատակիցները տարհանվել են։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Ozon-ը պնդում է, որ Օրենբուրգի պահեստը վերսկսել է աշխատանքը, իսկ Ուֆայում գտնվող պահեստն «աննշան վնասներ» է կրել, սակայն առայժմ փակ է, քանի որ «տարածքը պետք է մանրակրկիտ զննվի»։

Օրենբուրգի մարզի նահանգապետ Եվգենի Սոլնցևը հայտնել է տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի վտանգի մասին, սակայն հարձակման հետևանքների վերաբերյալ տեղեկություն չի հաղորդել։

Բաշկորտոստանի իշխանությունները հարձակման մասին չեն հայտնել։

Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի և Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Բաշկորտոստանի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի վրա խոցվել է ուկրաինական 267 ԱԹՍ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment