Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի իսրայելական «Իրոնի Տիբերիասում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել իսրայելական ակումբին:

Նախորդ մրցաշրջանում Միրանյանը հանդես էր գալիս իսրայելական «Բնեյ Սախնինում», որի կազմում Իսրայելի առաջնությունում անցկացրել է 29 հանդիպում ու դարձել 5 գոլի հեղինակ:

Իսրայելի նախորդ առաջնությունում «Իրոնի Տիբերիասն» գրավել էր 9-րդ տեղը, իսկ «Բնեյ Սախնինը»՝ 11-րդ։

Transfermarkt-ը 300 հազար եվրո է գնահատում Արթուր Միրանյանի տրանսֆերային արժեքը: Հայաստանի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 20 խաղ ու խփել 1 գոլ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment