Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում կրակ է բռնկվել. ուղևորները տարհանվել են


Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ժամը 8:30-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում տուրբոմղիչի անսարքության պատճառով կրակ է բռնկվել, գործել է շարժիչային հակահրդեհային ավտոմատ համակարգը։


 


Ուղևորները անվտանգ տարհանվել են անվտանգ հեռավորության վրա։ Լրացուցիչ օգտագործվել են ավտոբուսում առկա 2 կրակմարիչները։


 


Հրդեհը մարվել է վարորդի և պարեկային ծառայողի ուժերով 3-5 րոպեում։


 


Ապահովության համար դեպքի վայր է մոտեցել 911 ծառայության խումբը:

Դիտումների քանակ26

Leave a comment