«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչից հետո նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մեր տեղեկություններով, Քոչարյանը ցանկացել է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան 10 օր առաջ վիրահատել էին` սիրտն էին ստենտավորել։ Սակայն նախաքննական մարմինը չի բավարարել նրա ցանկությունը, եւ որոշել են, որ պետք է տեղափոխեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Մեզ ասացին՝ պատճառն այն է, որ այս ԲԿ-ն ավելի մոտ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեին։ Բայց ողջամիտն ու հումանիստականը կլիներ այն, որ տեղափոխվեր այն բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել էին, որպեսզի նրան բուժող բժիշկը, որը տիրապետում է նրա առողջական վիճակի մանրամասներին, բուժօգնություն ցույց տար։ Չենք զարմանա, եթե պարզվի, որ այդ հարցն էլ է անձամբ Նիկոլ Փաշինյանը որոշել:
Մեր տեղեկություններով, Քոչարյանին վիրահատած բժշկին երեկ, այնուամենայնիվ, հրավիրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ նա զննել է Քոչարյանին եւ խորհրդատվություն անցկացրել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում