Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է։

Հրշեջ-փրկարարները այն մեկուսացրել են ժամը 22։50-ին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Leave a comment