2018թ․-ից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանն ազատազրկվում է 4-րդ անգամ․ Բագրատ Միկոյան

https://arm.sputniknews.ru/20260826/2018t-ic-sksats-rvobert-qvocharjann-azatazrkvum-e-4-rd-angam-bagrat-mikvojan-106157710.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/03/49258644_72:0:1209:853_1920x0_80_0_0_1fedce0911ba2f405565862310b2fa38.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բագրատ միկոյան, ռոբերտ քոչարյան, դատարան

բագրատ միկոյան, ռոբերտ քոչարյան, դատարան

Բաժանորդագրվել

ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ կեղծ են Փաշինյանի հայտարարությունները, թե «ունեզրկում է գողացվածը ժողովրդին վերադարձնելու» համար։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Թեպետ 2018թ․-ից սկսած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն 4-րդ անգամ է ազատազրկվում, սակայն նրա ու թիմի խոսույթը չի փոխվել կամ թուլացել, իսկ ԱԱԾ-ի գալն էլ ամեն օր սպասելի է եղել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ այս մասին ասաց ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Այս պահին դատարանը, Սարգիս Դադոյանի նախագահությամբ, քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

«Հայաստանի բոլոր ազգային, պետական գործիչների հետ կապված ցնծությունը (ադրբեջանական ԶԼՄ-ների, հանրության մեջ` խմբ․) ես նկատում եմ։ Ցնծությունը պիկին է հասնում Ռոբերտ Քոչարյանի հետ կապված․․․ Էս նիստի հետ կապված որևէ իրավական բանի չեմ ցանկանա արձագանքել, որովհետև իրավական բան այստեղ չեմ տեսնում»,- նշեց Միկոյանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, թե «․․․ունեզրկելու է, ժողովրդին է վերադարձնելու», Միկոյանի կարծիքով՝ Փաշինյանն ու արդարամտություն բառերը տարբեր գալակտիկաներից են։ Նա հիշեցրեց «Մոնումենտի բարձունքի ամենահայտնի դղյակն» ու հռետորական հարց ուղղեց, թե այն ժողովրդի ո՞ր մասին է վերադարձվել։

«Չկա տենց բան, ժողովուրդ ջան, ձեզ ոչ մեկ դղյակներ չի վերադարձնելու։ ՔՊ-ականները պարզապես հարստանալու են, մեծ մասամբ արդար քրտինքով ձեռք բերված, հարկերը մուծված ունեցվածքի գողություն է տեղի ունենալու բոլշևիկյան մոդելով․․․ սա բոլշևիզմ էլ չի»,- ասաց Միկոյանը։Միաժամանակ, նա նշեց, որ այս ամենի ճանապարհն անխոնջ պայքար է, որովհետև դրա դադարեցումը ազգի կամ պետականության մահն է։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։
Լևոն Քոչարյանը «խոստովանեց», որ խուզարկության մասին նախապես է իմացել

Leave a comment