Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 51-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։


 


ՆԳՆ-ից հայտնում են՝ 51-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։


 


Դիտումների քանակ3

Leave a comment