Պետական համակարգի ոտնահարման դրսևորում է․ Աննա Գրիգորյանը` Քոչարյանի դեմ գործընթացի մասին

https://arm.sputniknews.ru/20260826/petakan-hamakargi-votnaharman-drsevvorum-e-anna-grigvorjany-qvocharjani-dem-gvortsyntaci-masin-106156104.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106152596_90:0:1511:1066_1920x0_80_0_0_a58a2fa4aec3bc6d514b2162710d3002.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռոբերտ քոչարյան, աննա գրիգորյան, նիկոլ փաշինյան, դատարան

հայաստան, ռոբերտ քոչարյան, աննա գրիգորյան, նիկոլ փաշինյան, դատարան

Բաժանորդագրվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի համար տարակուսելի է միջազգային կառույցների քար լռությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, պետական համակարգի ոտնահարման, ոչնչացման դրսևորում է։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձություններին։

Դատարանն այս պահին Սարգիս Դադոյանի նախագահությամբ քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը։

«Քանի որ հրամանը իջեցված է, հնարավորինս արագ փորձելու են ժամկետների մեջ տեղավորվել, որ բավարարեն Նիկոլ Փաշինյանի բոլոր կրքերը. բոլորին «նստացնելու» այս պատվերները պետք է իրականացնեն։ Դա ակնհայտ է։ Այսօր քաղաքական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներ էլ, ոգեշնչված լինելով Նիկոլ Փաշինյանի ելույթներից, նույն բանն էին ասում։ Ասում էին՝ այո՛, էդ պատվերը մենք իջացրել ենք, և իրավապահ համակարգը պարտավոր է իրականացնել այս պատվերները։ Ավելին` ասում են՝ այն մարդիկ, ովքեր իրավապահ համակարգում փորձեն այլ բան մտածել կամ անել, դուրս են շպրտվելու համակարգից»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նրա գնահատմամբ՝ սա աննախադեպ ճնշում է դատական համակարգի վրա, անգամ արդար վճիռ կայացնելու ցանկություն ունեցող դատավորների համար այսօր շատ դժվար է դիմակայել այդ ճնշումներին։ Գրիգորյանն ընդգծեց` տարակուսելի է միջազգային կառույցների, տարբեր դեսպանությունների այն քար լռությունը, որով հետևում են իբրև թե դեպի Եվրամիություն շարժվող Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումներին։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։
Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց։
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների ղեկավարները ձերբակալվել են

Leave a comment