Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նասիոնալ Ասունսիոնի» հարձակվող Ադրիան Բենիտեսը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել Պարագվայի առաջնությունում:

«Սպորտիվո Լուկենյոյի» դեմ 6-րդ տուրի խաղի վերջնամասում 23-ամյա պարագվայցի ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է շրջադարձ հարվածով:

Բենիտեսը ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվն ու օգնել «Նասիոնալ Ասունսիոնին» հաղթել 2:0 հաշվով:



Դավիթ Եղիազարյան

Leave a comment