Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ուղղված արտաքին թշնամիներին և առաջին հերթին Միացյալ Նահանգներին: Նա ընդգծել է իրանցի ժողովրդի պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը ցանկացած ոտնձգությունից:
«Իրանցին կկռվի թեկուզ 20 սերունդ անընդմեջ և թույլ չի տա վնաս հասցնել Իրանին։ Թշնամին պետք է իմանա՝ Իրանն իր արկածախնդրությունների փորձադաշտը չէ»,— հայտարարել է Իրանի բանակի բարձրագույն հրամանատարը: Այս արձագանքը հնչում է Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական լարվածության հերթական ալիքի և Վաշինգտոնի հետ առճակատման ֆոնին: