Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 26-ի երեկոյան, իսկ օգոստոսի 27-30-ին՝ գիշերային ժամերին և կեսօրից հետո կանխատեսվում են կարճատև անձրև ու ամպրոպ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Լանխատեսվում է հարավարևելյան և արևելյան ուղղությամբ քամի՝ 4-7 մ/վ արագությամբ։ Ամպրոպների ընթացքում քամու արագությունը կարող է հասնել մինչև 17-20 մ/վ։
Օգոստոսի 26-30-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Մինչև օգոստոսի 27-ը Երևանում, Արարատյան դաշտում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում պահպանվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 26-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-28-ի երեկոյան ժամերին, իսկ 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո, մայրաքաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ընթացքում և երեկոյան ժամերին կանխատեսվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ։