Համաշխարհային պարենային համակարգը վտանգի տակ է հայտնվել

Համաշխարհային պարենային համակարգը կախված է անխափան առևտրից, էժան էներգիայից և կայուն կլիմայից, սակայն ներկայում այս պայմաններից ոչ մեկը չի ապահովվում։ Պրոֆեսոր Էվան Ֆրեյզերը և ՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացնում են գլոբալ ռիսկերի և հնարավոր հետևանքների մասին։

Համաշխարհային պարենային համակարգը հիմնված է երեք հիմնական հենասյուների վրա, և դրանցից յուրաքանչյուրն այժմ ճաքեր է տալիս։ Այս մասին գրում է The New York Times-ը։

«Մեր ներկայիս համակարգը կախված է երեք գործոնից՝ անխափան առևտուր, էժան էներգիա և կայուն կլիմա: Տպավորություն է ստեղծվում, որ այս պայմաններից որևէ մեկը ներկայում չի ապահովվում», – պարբերականին հայտնել է Կանադայի Գուելֆի համալսարանի պրոֆեսոր Էվան Ֆրեյզերը։

Ինչպես նշում է թերթը, գյուղատնտեսական արտադրանքի առևտուրը դժվարությունների է բախվում այն պատճառով, որ Սև և Կարմիր ծովերը, որոնցով փոխադրվում է նաև ցորեն, վերածվել են ռազմական գործողությունների գոտիների։ Եվրոպան՝ պարենային արտադրության առաջատարներից մեկը, տուժում է ծայրահեղ շոգից, որը բացասաբար է ազդում բերքատվության վրա։ Ավստրալիան՝ ցորենի խոշոր արտադրողներից մեկը, Հորմուզի նեղուցի փակման հետևանքով մնացել է առանց պարարտանյութերի։ Միևնույն ժամանակ ամերիկացի ֆերմերները պայքարում են երաշտի դեմ, որը նույնպես սպառնում է բերքին։

Ավելի վաղ՝ մայիսին, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նախազգուշացրել էր Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ կապված լայնածավալ համաշխարհային պարենային ճգնաժամի վտանգի մասին։

Leave a comment