Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ, հայտարարեց ՔՊ-ական Սոնա Ղազարյանը։
«Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հիմնական հարցերը պետք է հանգուցալուծվեն. փորձագետները նշում են, որ մեր առևտուրը ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի հետ աճել է, բայց սա պայմանավորված է նաև նրանով, որ մենք մի մաքսային միության տարածքում ենք գտնվում, և եթե ընդդիմությունը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, արդյոք նրանք պատրա՞ստ են քննարկում նախաձեռնել Հայաստանի՝ այլ մաքսային միությունում լինելու վերաբերյալ»,-ասաց նա։