US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չառաևան չի կարողացել հաղթահարել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) որակավորման փուլի արգելքը:

Որակավորման փուլի քառորդ եզրափակիչում 24-ամյա թենիսիստը 4:6, 4:6 հաշվով պարտվել է շվեյցարացի Սյուզան Բենդեկիին: Մրցախաղը տևել է 1 ժամ 55 րոպե:

Ավելի վաղ US Open-ի որակավորման փուլում պարտվել էր նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը:

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 159-րդ տեղում է, իսկ Ալինա Չառաևան 108-րդն է:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment