Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ

Քաղաքականություն

26.08.2026 | 10:31

Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական ​​աշխատանքների վերաբերյալ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Մենք տեսնում ենք զգալի ռիսկեր՝ կապված Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու՝ օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական ​​աշխատանքների հետ, որոնք, ի դեպ, իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից առանց ԵՏՄ դաշնակիցների հետ որևէ խորհրդակցությունների»,- ասել է նա։

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցության դիմումը ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի մի շարք ոլորտներում իր օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին, ինչը կվնասի երկրին՝ ԵՏՄ չափանիշների հետ հակասությունների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment