Փաշինյանը շարունակում է նույն սխալները. Մարուքյանը՝ Տիգրանաշենի և Արծվաշենի մասին

https://arm.sputniknews.ru/20260826/pashinjany-sharunakum-e-nujn-skhalnery-maruqjany-tigranasheni-ev-artsvasheni-masin–106127338.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/09/26047284_86:0:1507:1066_1920x0_80_0_0_8c9b90dfbed72f6ae913c428350d0196.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տիգրանաշեն, նիկոլ փաշինյան, էդմոն մարուքյան, արծվաշեն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ

տիգրանաշեն, նիկոլ փաշինյան, էդմոն մարուքյան, արծվաշեն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ

Բաժանորդագրվել

Քաղաքական գործիչը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա անգամ մեկ միլիմետր հող, որը պատկանում է Ադրբեջանին։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր չաշխատող մարտավարությունը: Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Տիգրանաշենը Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արծվաշենը Հայաստանի տարածք ներկայացնելու Փաշինյանի հայտարարություններին:

«Փաշինյանը որդեգրել է ձախողված մարտավարություն: Նա հայտարարում է, որ Տիգրանաշենը պատկանում է Ադրբեջանին՝ միաժամանակ նշելով, որ Արծվաշենը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը՝ ըստ ամենայնի ակնկալելով, որ Ադրբեջանն էլ համարժեք քայլ կանի՝ կճանաչի Արծվաշենը որպես Հայաստանի Հանրապետության տարածք և այն վերադարձնելու պատրաստակամություն կհայտնի։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ, ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս Հայաստանը միակողմանի զիջման է գնում՝ անհիմն և անիմաստ կերպով իր տարածքի մի մասը՝ Տիգրանաշենը, հռչակելով Ադրբեջանին պատկանող տարածք։ Իսկ Արծվաշենի հարցը մնալու է սահմանազատման գործընթացի օրակարգում, ինչպես մինչ օրս չլուծված են մնում Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող մյուս տարածքների հարցերը»,- գրել է Մարուքյանը։

Նա հիշեցրել է՝ 2023 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այդ ժամանակ նա արձանագրել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է։

«Այս քայլի հիմքում այն հաշվարկն էր, որ այս քայլին Ադրբեջանը համարժեք կպատասխանի՝ ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կազատի իր կողմից օկուպացված՝ Հայաստանին պատկանող տարածքները։ Ադրբեջանը բոլորովին այլ կերպ վարվեց. տարածքային ամբողջական ճանաչումն օգտագործեց բոլոր միջազգային հարթակներում՝ պնդելու համար, որ այլևս ո՛չ միջազգային որևէ ատյան, ո՛չ էլ Հայաստանը իրավասու չեն քննարկելու Լեռնային Ղարաբաղին առնչվող որևէ հարց, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցն այսուհետ Ադրբեջանի ներքին հարցն է»,- գրել է քաղաքական գործիչը։

Մարուքյանը նշել է՝ միևնույն ժամանակ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը որևէ կոնկրետ քարտեզի հիման վրա չճանաչեց։

Նա նաև ընդգծել է՝ հետագայում էլ Փաշինյանը ստիպված եղավ վերանայել Հայաստանի տարածքի՝ իր իսկ հայտարարած չափը՝ 29 հազար 800 ք/կմ դարձնելով 29 հազար 743։

Քաղաքական գործիչը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա անգամ մեկ միլիմետր հող, որը պատկանում է Ադրբեջանին, և չկա որևէ իրավական հիմք, որով ադրբեջանական կողմը կարող է վիճարկել այս պնդումը։

Հիշեցնենք՝ օրերս Փաշինյանն ԱԺ-ում խոսել է Արարատի մարզի Տիգրանաշեն հայկական գյուղի մասին։ Նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմի հետ դեռևս մանրամասն չեն քննարկվել անկլավների և էքսկլավների հարցերը, սակայն դրանք պետք է լուծվեն խաղաղության, այլ ոչ թե հակամարտության տրամաբանությամբ, ինչը նշանակում է, որ պետք է գործել երկու հանրապետությունների բնակիչների շահերից ելնելով՝ նրանց համար լրացուցիչ բարդություններ չստեղծելով: Ընդ որում, նա հայտարարել է, որ Երևանի և Բաքվի կողմից համաձայնեցված սահմանազատման սկզբունքի համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածքն է, մինչդեռ Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան՝ ոչ: Ընդ որում, 2022 թվականին Փաշինյանը հայտարարում էր անկլավների հարցում իրավական հիմքերի բացակայության մասին։

Leave a comment