https://arm.sputniknews.ru/20260826/nvor-zargacumner-khvorkhvorunu-spanutjan-gvortsvov-pastabany-manramasnum-e-106126040.html
Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. փաստաբանը մանրամասնում է
Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. փաստաբանը մանրամասնում է
Sputnik Արմենիա
Թերթը գրում է, որ Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում: 26.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-26T09:59+0400
2026-08-26T09:59+0400
2026-08-26T09:59+0400
վահրամ խորխոռունի
սպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91460678_0:19:720:423_1920x0_80_0_0_4978e7036b5a75a82906e505f0ad3b19.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալներից մեկի՝ Հրայր Նարիմանյանի՝ ՌԴ-ից հանձնման գործընթացում առաջընթաց չկա: Այս մասին գրում է «Իրավունք» թերթը: Թերթը նշում է, որ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում, և նրա հանձնման վերաբերյալ զրուցել է վերջինի ՀՀ-ի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ: Նա ընդգծել է, որ չի ցանկանում այս պահին բացահայտել, թե կոնկրետ ինչ հանգամանքներ են հանգեցնում գործընթացի ձգձգմանը կամ չհանձնելուն, քանի որ դրանք իրավական և քաղաքական զգայուն հարցեր են: Մարտիրոյանը պնդել է, որ դրանց վերաբերյալ այս փուլում լրացուցիչ մեկնաբանություններ տալը կարող է վնասել իրենց հետագա քայլերին։Մեղադրյալ Նարիմանյանի հայաստանյան փաստաբանը վստահեցրել է՝ շարունակելու են հետևողականորեն պահանջել, որպեսզի Նարիմանյանի հանձնման գործընթացը շարժվի առաջ և օրենքով սահմանված կարգով հասնի իր տրամաբանական ավարտին։Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ղեկավարի նախկին տեղակալ Խորխոռունին սպանվել է 1998 թվականի դեկտեմբերին Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում: Նրա ուղղությամբ արձակվել է 5 կրակոց, որոնցից երեքը` դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։Հավելենք նաև, որ Վահրամ Խորխոռունին 1994 թվականին եղել է ՀՀ ներքին զորքերի գնդապետ, 1993-1994 թթ.` ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1997–1998 թթ.` ՀՀ պաշտպանության փոխնախարար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91460678_0:0:720:540_1920x0_80_0_0_9d17e654bd8ead8d9748d38714ec1be2.jpg.webp
վահրամ խորխոռունի, սպանություն
վահրամ խորխոռունի, սպանություն
Թերթը գրում է, որ Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալներից մեկի՝ Հրայր Նարիմանյանի՝ ՌԴ-ից հանձնման գործընթացում առաջընթաց չկա: Այս մասին գրում է «Իրավունք» թերթը:
Թերթը նշում է, որ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Հրայր Նարիմանյանը ձերբակալվել է ՌԴ-ում, և նրա հանձնման վերաբերյալ զրուցել է վերջինի ՀՀ-ի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ:
«Խորխոռունու սպանության գործով մեղադրյալի հանձնման գործընթացը ոչ թե դանդաղել է, այլ, ըստ էության, ընդհանրապես առաջընթաց չունի։ Մենք մեր հնարավորությունների շրջանակում ջանքեր ենք գործադրում գործընթացն արագացնելու և այն իրավական ճանապարհով ավարտին հասցնելու ուղղությամբ։ Մեղադրյալն ունի ապաստան հայցելու հնարավորություն, և այդ հարցում որևէ իրավական խոչընդոտ չկա: Այնուամենայնիվ, մենք մեր կողմից հրաժարվել ենք ապաստանի հայց ներկայացնելու հնարավորությունից՝ հանձնման գործընթացը չբարդացնելու նպատակով»,- նշել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ չի ցանկանում այս պահին բացահայտել, թե կոնկրետ ինչ հանգամանքներ են հանգեցնում գործընթացի ձգձգմանը կամ չհանձնելուն, քանի որ դրանք իրավական և քաղաքական զգայուն հարցեր են: Մարտիրոյանը պնդել է, որ դրանց վերաբերյալ այս փուլում լրացուցիչ մեկնաբանություններ տալը կարող է վնասել իրենց հետագա քայլերին։
Մեղադրյալ Նարիմանյանի հայաստանյան փաստաբանը վստահեցրել է՝ շարունակելու են հետևողականորեն պահանջել, որպեսզի Նարիմանյանի հանձնման գործընթացը շարժվի առաջ և օրենքով սահմանված կարգով հասնի իր տրամաբանական ավարտին։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ղեկավարի նախկին տեղակալ Խորխոռունին սպանվել է 1998 թվականի դեկտեմբերին Երևանում՝ իր բնակարանի շքամուտքում: Նրա ուղղությամբ արձակվել է 5 կրակոց, որոնցից երեքը` դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։
Հավելենք նաև, որ Վահրամ Խորխոռունին 1994 թվականին եղել է ՀՀ ներքին զորքերի գնդապետ, 1993-1994 թթ.` ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1997–1998 թթ.` ՀՀ պաշտպանության փոխնախարար։