Լիպեցկի մարդում մեկ տղամարդ ու դեռահաս են զոհվել ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից հետո

https://arm.sputniknews.ru/20260826/lipecki-mardum-mek-tghamard-u-derahas-en-zvohvel-ukrainakan-ats-i-hardzakumic-hetvo–106123165.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244987_0:0:1000:750_1920x0_80_0_0_36d44b8fd3be8fb2618b67e52d40a583.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տամբով, լիպեցկ, բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

տամբով, լիպեցկ, բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Տամբովի մարզում էլ Wildberries լոգիստիկ կենտրոն է հրդեհվել։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՌԴ Տամբովի մարզում Wildberries լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով, հայտնել է մարզպետ Եվգենի Պերվիշովը:

«Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries լոգիստիկ կենտրոնում», – գրել է նա սոցցանցում: Տուժել է ընկերության մեկ աշխատակից։

«Նախնական տեղեկություններով՝ տուժել է Wildberries-ի մեկ աշխատակից, որն ուղեղի ցնցում է ստացել պայթյունի ալիքից»,- ճշտել Է նա: Լոգիստիկկենտրոնի աշխատակիցներին տարհանել են։

«Ահազանգը ստանալուց հետո օպերատիվ տարհանում է իրականացվել բոլոր աշխատակիցների համար», – գրել է տարածաշրջանի ղեկավարը: Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում հրդեհի մակերեսը կազմում է 100 հազար քմ:

Բացի այդ, բնակելի շենքում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո: «Նաև ուկրաինական դրոնի անկումից հետո հրդեհվել է այգեգործական տարածքում գտնվող մեկ տուն», – նշել Է մարզպետը:

Իր հերթին Լիպեցկի մարզպետ Իգոր Արտամոնովը հայտնել է, որ 1 տղամարդը և 14-ամյա 1 տղա են զոհվել Լիպեցկի մարզում մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով:

«Լիպեցկի շրջանում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով մասնավոր բնակելի տուն է այրվել։ Ցավոք, զոհվել է երկու մարդ՝ մի տղամարդ և 14 – ամյա երեխա»,-գրել է Արտամոնովը սոցցանցում։ Բացի այդ, երկու կանայք տուժել են Լիպեցկի շրջանում մասնավոր բնակելի տան վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով, նրանք հոսպիտալացվել են:

Միևնույն ժամանակ Բելգորոդի շրջանի օպերշտաբում հայտարարել են, որ երեք տղամարդ վիրավորվել են ԱԹՍ-ի հարձակումների հետևանքով: Շտաբիտվյալներով՝ նրանցից երկուսը վիրավորվել են Պրոխորովկա ավանում ձեռնարկության վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով, ևս մեկը ՝ Պոգորելովկա գյուղի շրջանում բեռնատար մեքենային հարվածելու հետևանքով:

Վորոնեժի արվարձանում խոցված ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով էլ 1 տղամարդ ու 1 կին վնասվածքներ են ստացել, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊուժերըմեկ գիշերվա ընթացքում 426 ուկրաինական դրոն է խոցել Ռուսաստանի շրջանների վրա։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment