Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է | Factor.TV

Հասարակություն

26.08.2026 | 07:53

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը սկսվել էր երեկ, ժամը 21:00-ին՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի վարույթում:  Կալանքի որոշումը հրապարակվել է գիշերը:

Հիշեցնենք, որ երեկ մի քանի տասնյակ հասցեներում խուզարկություններից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանն ու ևս 4 անձ ձերբակալվել է:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար, իսկ Սեդրակ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Արաքս Մամուլան

Leave a comment