TRIPP–ի նախագիծը կախված է Կասպից ծովում անվտանգային ռիսկերից. իրանագետ

https://arm.sputniknews.ru/20260825/trippi-nakhagitsy-kakhvats-e-kaspic-tsvovum-anvtangajin-riskeric-iranaget-106067420.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/01/87377817_63:0:1059:747_1920x0_80_0_0_cf8bb17a43a4ea33c207c2502f47ddd7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, կովկաս, հարավային կովկաս, կասպից ծով, հորմուզի նեղուց

թրամփի ուղի (tripp), հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, կովկաս, հարավային կովկաս, կասպից ծով, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Իրանագետ Նվեր Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Իրանի շուրջ վերջին զարգացումները, դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի և Հայաստանի վրա։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իրանի դեմ պատերազմը չիրագործեց ԱՄՆ–ի և Իսրայելի նպատակները, և հիմա նորից վերադարձ է կատարվում դեպի տնտեսական ճնշումների մեխանիզմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանը` մեկնաբանելով կողմերի վերջին հայտարարություները։
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին` այն կոչելով «աննախադեպ մասշտաբի մեկուսացում» և կոչ արեց դաշնակիցներին միանալ Վաշինգտոնին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Հոսեյն Մոհեբին ի պատասխան հայտարարեց, որ Թեհրանն ունի բազմաթիվ հակազդեցություններ Վաշինգտոնի թշնամական գործողությունների դեմ։

Իրանագետն արձանագրում է, որ ֆինանսատնտեսական պատժամիջոցներն Իրանի համար նոր չեն, և այդ երկիրը որոշակի փորձ ունի կուտակած դրանց դիմակայելու և շրջանցելու։

«Ֆինանսական պատժամիջոցներն Իրանը որոշակի հնարավորություններ ունի շրջանցելու՝ հաշվի առնելով կրիպտո արժույթով շրջանառության մեծացումը։ Արտաքին տնտեսական հարաբերություններում ԵԱՏՄ–ի, ԲՐԻԿՍ–ի, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցությունը ևս հավելյալ հնարավորություններ են տալիս Իրանին արևմտյան պատժամիջոցների պայմաններում եթե ոչ ամբողջովին շրջանցելու կամ չեզոքացնելու հետևանքները, ապա գոնե մասամբ մեղմելու դրանց ազդեցությունը»,– նկատում է Դավթյանը։

Իրանագետը նաև արձանագրում է, որ Իրանն իր հերթին է խոստացել տնտեսական պատժամիջոցներին պատասխանել տնտեսական միջոցներով, մասնավորապես` թույլ չտալ տարածաշրջանից էներգետիկ ռեսուրսների արտահանումը։ Ներկա պահին Պարսից և Օմանի ծոցերն իրանական վերահսկողության տակ են, դրանից դուրս հատվածը` Միացյալ Նահանգների ծովային շրջափակման տակ։

«Բայց այդ շրջափակումն էլ շատ պայմանական է, քանի որ չինական նավերը կարողանում են մտնել, իրանական նավթը բեռնել և դուրս գալ։ Հարցն այն է, թե արդյո՞ք կարող է Միացյալ Նահանգները սահմանափակել և թույլ չտալ չինական նավերի մուտքը Պարսից ծոց կամ Օման։ Այստեղ մեկ այլ հարց էլ կա. իրանական կողմի պնդումներով` Հորմուզի նեղուցը մի կողմից իրանապատկան տարածք է, մյուս` հարավային կողմից՝ Օմանի։ Հիմա Օմանի վրա են Միացյալ Նահանգների ճնշումները մեծանում, որպեսզի կարողանան Օմանի միջոցով որոշակի վերահսկողություն ապահովել Օմանի ծովափնյա ենթակայության տակ գտնվող տարածքների վրա, որն էլ գուցե փորձեն միջանցք դարձնել։ Բայց իրանական կողմն էլ սպառնում է, որ դրանք նույնպես կթիրախավորվեն»,– տարածաշրջանային ներկա իավիճակն ու հնարավոր զարգացումներն է պարզաբանում մասնագետը։

Ինչ վերաբերում է նոր զարգացումների` տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը, Նվեր Դավթյանն ընդգծում է, որ հատկապես խոցելի են տարածաշրջանի այն երկրները, որոնք հակազդեցության զգալի ռեսուրսներ չունեն։ Անգամ TRIPP-ի նախագիծը, Դավթյանի գնահատմամբ, կախման մեջ է Կասպից ծովում անվտանգային ռիսկերի հնարավոր ավելացումից։

«Իրանական կողմը բազմիցս է դրա մասին խոսել, որ Կասպից ծովը իրենց համար ունի նույն նշանակությունը, ինչ Հորմուզի նեղուցը։ TRIPP–ը ինքնին կախվածության մեջ է տրանսկասպյան հաղորդուղիներից։ Եթե Կասպից ծովում անվտանգային ռիսկերը բարձրանան, արդյոք TRIPP –ը կկարողանա՞ լիարժեք գործել` այն էլ չկառուցված, դեռևս նախագծման փուլում գտնվող մի ծրագիր։ Կան այսպիսի հեռագնա ռիսկեր պարունակող խնդիրներ, որոնց շուրջ դեռևս բացահայտ չի խոսվում, բայց քննարկումներից նկատելի է, որ կարող են անվտանգային ռիսկեր ստեղծվել։ Իրանական կողմին նաև անհանգստացնում են նոր սահմանագծումները, որոնք ենթադրում են, որ Կասպից ծովում իրանական մասնաբաժինը սահմանափակում է 20 կմ-ով, այսինքն՝ ափից 20 կմ խորությամբ։ Դա օտար ուժերի ներկայության հնարավորություն է ստեղծում Կասպից ծովում, և դա կարող է Իրանի կողմից որպես անվտանգային ռիսկ դիտարկել, և Իրանը կարող է տարբեր ձևերով դրան հակազդել»,– մեկնաբանում է Դավթյանը։

Ինչ է հայտնի TRIPP-ի իրականացման մասին. կառավարությունից պարզաբանել են

Անդրադառնալով Հայաստանին, մեր զրուցակիցը նկատում է, որ մինչ ԱՄՆ–Իրան հակամարտությունը, ԱՄԷ–ն առևտրային հաբի լուրջ դերակատարում ուներ Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից ապրանքների ընդունման և Մերձավոր Արևելքի երկրներ, Հարավային Կովկաս, Ռուսաստան, Կենտրոնական Ասիա Իրանի տարածքով վերափոխադրման հարցերում։

Պատերազմի 6 ամսվա ընթացքում ԱՄԷ–ից ներմուծում իրականացնող հայկական մի շարք ընկերություններ մեծ վնասներ են կրել մատակարարումների խափանման պատճառով։

Նա նշեց, որ մի շարք ապրանքատեսակների մասով` նավթաքիմիական, շինարարական և այլն, պատերազմի ընթացքում Իրանն արտահանման սահմանափակումներ կիրառեց, ինչը նույնպես բացասական ազդեցություն ունեցավ։

«Իհարկե, որոշ ապրանքատեսակներ արդեն արտահանվում են, բայց,այնուամենայնիվ, մենք և՛ ուղիղ երկկողմ տնտեսական հարաբերություններում ենք Իրանի հետ որոշակի խնդիրների առերեսվում, որովհետև այնտեղ էլ են թանկացումներ տեղի ունենում, և՛ Իրանի` որպես տրանզիտ, միջնորդ երկիր, որի միջոցով մենք Չինաստանից, Հնդկաստանից, կամ Միացյալ Էմիրություններից ենք ներմուծումներ իրականացնում։ Դրանք բոլորն էլ ազդել են մեր տնտեսության վրա»,– ասաց Դավթյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։

Leave a comment