https://arm.sputniknews.ru/20260825/araqelutjunn-aniragvortseli-e-pvordzagety-erevani-artaqin-qaghaqakanutjan-masin-106064630.html
«Առաքելությունն անիրագործելի է». փորձագետը՝ Երևանի արտաքին քաղաքականության մասին
«Առաքելությունն անիրագործելի է». փորձագետը՝ Երևանի արտաքին քաղաքականության մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի քաղաքագետը կարծում է, որ շրջադարձը դեպի Արևմուտք, միևնույն ժամանակ պահպանելով նախկին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանին չի… 25.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-25T21:33+0400
2026-08-25T21:33+0400
2026-08-25T21:33+0400
հարավային կովկաս
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
արևմուտք
դմիտրի տրենին
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/76997850_0:40:1600:940_1920x0_80_0_0_fb49445efecf71d0ed81d45f716365a9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանը, հրաժարվելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններից, դժվար թե կարողանա փոխարինել դրանք նոր դաշնակիցներով։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Արման Վանեսքեհյանի «Իրականում» հեղինակային նախագծին տված հարցազրույցում ասաց հայտնի ռուսաստանցի քաղաքագետ և միջազգային հարաբերությունների մասնագետ Դմիտրի Տրենինը։Բազմաբևեռ աշխարհն արդեն եկել էՆոր աշխարհակարգի հաստատման գործընթացում դժվար է բոլորի համար՝ և՛ փոքր, և՛ միջին, և՛ մեծ երկրների համար։ Աշխարհը թևակոխել է համաշխարհային կարգի վերաձևակերպման վտանգավոր շրջան։ Բազմաբևեռ աշխարհը, որի մասին այդքան շատ էին խոսում Մոսկվայում, Պեկինում և այլ մայրաքաղաքներում, արդեն կայացել է։ Բայց դրան համապատասխանող աշխարհակարգը, փորձագետի խոսքով, դեռ չկա։«Մենք դեռևս նախկին՝ արդեն քանդված աշխարհակարգի բեկորների վրա ենք։ Նոր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, աշխարհառազմավարական, եթե կուզեք` աշխարհամշակութային իրականության պայմաններում։ Ռուսաստանը գտնվում է «փոթորկի» էպիկենտրոնում, և այս իրավիճակը դեռ երկար կշարունակվի: Երկիրը ստիպված կլինի ապացուցել իր գոյության իրավունքը որպես ինքնիշխան պետություն», – նշեց մեր զրուցակիցը։«Առաքելությունն անիրագործելի է»Հարավային Կովկասի տարածաշրջանը այն կետերից, այն դաշտերից մեկն է, որտեղ խաղարկվում է դրամա, ողբերգություն միջազգային հարաբերություններում։ Եվ հենց այս պայմաններում են այժմ զարգանում հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանցիների համար Հայաստանը շատ մոտ երկիր է՝ բազմաթիվ թելերով կապված Ռուսաստանի հետ։ Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում, շատ ցավոտ է երկու կողմերի համար։ Բայց դրա համար, Տրենինի խոսքով, կա կոնկրետ պատճառ, որը նա որակում է, որպես ակնհայտ արկածախնդիր։«Պատճառն այն է, որ որոշակի ուժերի թվում է, թե կարելի է շարժվել դեպի Արևմուտք՝ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները վնասելու, քանդելու։ Իրականում, ներկայիս միջավայրում դա մաքուր արկածախնդրություն է՝ այն, ինչ ամերիկյան հայտնի մարտաֆիլմերում կոչվում էր «առաքելությունն անիրագործելի է»: Դա ձևավորվում է այն բացահայտ պատրանքի վրա, թե Ռուսաստանը կհամաձայնի կամ թե ի վիճակի չի լինի, չի կարողանա ընդդիմանալ, որ Հայաստանը գնա արևմտյան ուղղությամբ», – նշեց փորձագետը։Ռուսաստանը չի ցանկանում վնասել հայ ժողովրդին, բայց քաղաքականությունը շատ կոշտ բան էԴմիտրի Տրենինի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշման մասին հստակ, միևնույն ժամանակ կոռեկտ արտահայտվել է Պուտինը:«Բացատրեց, որ Ռուսաստանը հայերին կոշտ ընտրության առաջ չի կանգնեցնում՝ որ եթե գնում եք ԵՄ, ապա կորցնում եք այն օգուտը, որը ստանում եք Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների հետ տնտեսական համագործակցությունից։ Բայց եթե Հայաստանի ղեկավարության՝ դեպի Արևմուտք ընթացքը շարունակվի, ապա կապերը կտուժեն։ Միջազգային քաղաքականությունն այնպիսի կոշտ բան է», – ասում է քաղաքագետը։Տրենինը վստահ է՝ նոր քաղաքական իրականությունը չի կարող չանդրադառնալ զուտ տնտեսական հարաբերությունների վրա։ Եվ այստեղ, ըստ նրա, պետք է արժանին մատուցել Պուտինին, որն այդ գործոնը չօգտագործեց որպես արտաքին ազդեցության, հայաստանյան ընտրազանգվածի վրա ճնշում գործադրելու գործիք Հայաստանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես դա արեց արևմտյան առաջնորդների մի ամբողջ խումբ։Հարավային Կովկասը դարձել է բուռն տարածաշրջանՔաղաքագետը նշում է՝ ավելի քան 200 տարի է, ինչ Հարավային Կովկասը հանդիսանում է Ռուսաստանի շահերի և ազդեցության գոտի՝ թե՛ ցարական կայսրության, թե՛ Խորհրդային Միության գոյության, թե՛ հետխորհրդային շրջանում:Այսօր տարածաշրջանը դարձել է պլացդարմ` ասպարեզ, որտեղ բավական ակտիվ են գործել (և գործում են) մի շարք խոշոր խաղացողներ։ Կա Ռուսաստան՝ իր ազդեցությամբ (թեկուզ փոքր-ինչ չափավոր՝ համեմատած նույնիսկ ոչ վաղ անցյալի հետ), փոխարենը շատ ավելի ակտիվ է սկսել գործել Թուրքիան։ Ռիսկի և ագրեսիվության եզրին է գործում ԱՄՆ-ն, տարածաշրջանին ուշադրություն է դարձնում Եվրամիությունը։ Իրանը նույնպես, Տրենինի խոսքով, շատ ուշադիր հետևում է իրավիճակին և իրադարձությունների զարգացմանը։Խոշոր խաղացողների համար տարածաշրջանային երկրները միայն Ռուսաստանի դեմ պայքարելու գործիք են, և արդյունքում ստացվում է, որ տարածաշրջանային երկրները ստիպված են հաշվի առնել ամենատարբեր խաղացողների շահերը, դիրքորոշումները, ինչը բավական բարդ է, քանի որ բազմավեկտորության սկզբունքը պահանջում է հսկայական դիվանագիտական հմտություն։«Իսկ դա արվեստ է և պահանջվում է գոնե նրա համար, որ ողջ մնաս գլոբալ աշխարհաքաղաքական իրադարձությունների փոթորկոտ ծովում, կարողանաս պահպանել քո պետականությունը, ինքնիշխանությունը, տարածաշրջանային անվտանգությունն ապահովող ուժերի գոնե ինչ-որ հավասարակշռություն։ Այս առումով Հայաստանում ռուսական ռազմական ներկայության դերը շատ կարևոր է։ Եվ կա վտանգ, որ դա կարող է դառնալ այլ խաղացողների սադրանքների օբյեկտ. դրանց համար հետխորհրդային երկրներն ինքնին առանձնապես նշանակություն չունեն, միայն գործիք են Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Նույն ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար գլխավոր նպատակը Ռուսաստանն առավելագույնս թուլացնելն է, ուկրաինականի հետ մեկտեղ ևս մեկ ճակատ բացելը», – նշեց Տրենինը։Հրաժարվելով Ռուսաստանի հետ դաշինքից՝ Հայաստանը դժվար թե փոխարինող գտնիՆրա խոսքով՝ Հայաստանի համար իրավիճակը տարածաշրջանում պակաս բարդ չէ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի դաշնակիցը, ձգտում է դառնալ տարածաշրջանի կարևորագույն խաղացողը, «մկանուտ» տերությունը, շահարկում է իր էներգետիկ ներուժն ու պաշարները։ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունի իր սեփական տեսակներն ու պլանները. այն ծրագրում է զբաղեցնել Հարավային Կովկասի ամենակարևոր արտաքին խաղացողի տեղը՝ այնտեղից հետ մղելով նույն Ռուսաստանին:Այնպես որ, հիմա Հարավային Կովկասում Հայաստանի համար պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում։ Քաղաքագետը շեշտում է՝ ենթադրել, որ Հայաստանը, հրաժարվելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններից, կկարողանա դրանք փոխարինել նոր դաշնակիցների հաշվին (ասենք` դա լինի Ֆրանսիան կամ Հնդկաստանը), չարժե։ Վերցնենք ԱՄՆ-ն։ Տրենինն ամփոփում է՝ Թրամփն արդեն աշխարհին ցույց է տվել, որ ամենևին էլ պատրաստ չէ «տեղավորվել» իր դաշնակիցների շահերի մեջ՝ լինեն դրանք Պարսից ծոցի միապետությունները, թե խաղաղօվկիանոսյան տիրույթում գտնվող Հարավային Կորեան:
հարավային կովկաս
արևմուտք
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0c/76997850_15:0:1438:1067_1920x0_80_0_0_a47e9e31c79983badfee16a2be6d4547.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
հարավային կովկաս, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, արևմուտք, դմիտրի տրենին, հեղինակներ
հարավային կովկաս, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, արևմուտք, դմիտրի տրենին, հեղինակներ
Ռուսաստանցի քաղաքագետը կարծում է, որ շրջադարձը դեպի Արևմուտք, միևնույն ժամանակ պահպանելով նախկին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանին չի հաջողվի ոչ մի դեպքում։
Բազմաբևեռ աշխարհն արդեն եկել է
Նոր աշխարհակարգի հաստատման գործընթացում դժվար է բոլորի համար՝ և՛ փոքր, և՛ միջին, և՛ մեծ երկրների համար։ Աշխարհը թևակոխել է համաշխարհային կարգի վերաձևակերպման վտանգավոր շրջան։ Բազմաբևեռ աշխարհը, որի մասին այդքան շատ էին խոսում Մոսկվայում, Պեկինում և այլ մայրաքաղաքներում, արդեն կայացել է։ Բայց դրան համապատասխանող աշխարհակարգը, փորձագետի խոսքով, դեռ չկա։
«Մենք դեռևս նախկին՝ արդեն քանդված աշխարհակարգի բեկորների վրա ենք։ Նոր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, աշխարհառազմավարական, եթե կուզեք` աշխարհամշակութային իրականության պայմաններում։ Ռուսաստանը գտնվում է «փոթորկի» էպիկենտրոնում, և այս իրավիճակը դեռ երկար կշարունակվի: Երկիրը ստիպված կլինի ապացուցել իր գոյության իրավունքը որպես ինքնիշխան պետություն», – նշեց մեր զրուցակիցը։
«Առաքելությունն անիրագործելի է»
Հարավային Կովկասի տարածաշրջանը այն կետերից, այն դաշտերից մեկն է, որտեղ խաղարկվում է դրամա, ողբերգություն միջազգային հարաբերություններում։ Եվ հենց այս պայմաններում են այժմ զարգանում հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանցիների համար Հայաստանը շատ մոտ երկիր է՝ բազմաթիվ թելերով կապված Ռուսաստանի հետ։ Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում, շատ ցավոտ է երկու կողմերի համար։ Բայց դրա համար, Տրենինի խոսքով, կա կոնկրետ պատճառ, որը նա որակում է, որպես ակնհայտ արկածախնդիր։
«Պատճառն այն է, որ որոշակի ուժերի թվում է, թե կարելի է շարժվել դեպի Արևմուտք՝ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները վնասելու, քանդելու։ Իրականում, ներկայիս միջավայրում դա մաքուր արկածախնդրություն է՝ այն, ինչ ամերիկյան հայտնի մարտաֆիլմերում կոչվում էր «առաքելությունն անիրագործելի է»: Դա ձևավորվում է այն բացահայտ պատրանքի վրա, թե Ռուսաստանը կհամաձայնի կամ թե ի վիճակի չի լինի, չի կարողանա ընդդիմանալ, որ Հայաստանը գնա արևմտյան ուղղությամբ», – նշեց փորձագետը։
Ռուսաստանը չի ցանկանում վնասել հայ ժողովրդին, բայց քաղաքականությունը շատ կոշտ բան է
Դմիտրի Տրենինի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշման մասին հստակ, միևնույն ժամանակ կոռեկտ արտահայտվել է Պուտինը:
«Բացատրեց, որ Ռուսաստանը հայերին կոշտ ընտրության առաջ չի կանգնեցնում՝ որ եթե գնում եք ԵՄ, ապա կորցնում եք այն օգուտը, որը ստանում եք Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների հետ տնտեսական համագործակցությունից։ Բայց եթե Հայաստանի ղեկավարության՝ դեպի Արևմուտք ընթացքը շարունակվի, ապա կապերը կտուժեն։ Միջազգային քաղաքականությունն այնպիսի կոշտ բան է», – ասում է քաղաքագետը։
Տրենինը վստահ է՝ նոր քաղաքական իրականությունը չի կարող չանդրադառնալ զուտ տնտեսական հարաբերությունների վրա։ Եվ այստեղ, ըստ նրա, պետք է արժանին մատուցել Պուտինին, որն այդ գործոնը չօգտագործեց որպես արտաքին ազդեցության, հայաստանյան ընտրազանգվածի վրա ճնշում գործադրելու գործիք Հայաստանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչպես դա արեց արևմտյան առաջնորդների մի ամբողջ խումբ։
Հարավային Կովկասը դարձել է բուռն տարածաշրջան
Քաղաքագետը նշում է՝ ավելի քան 200 տարի է, ինչ Հարավային Կովկասը հանդիսանում է Ռուսաստանի շահերի և ազդեցության գոտի՝ թե՛ ցարական կայսրության, թե՛ Խորհրդային Միության գոյության, թե՛ հետխորհրդային շրջանում:
Այսօր տարածաշրջանը դարձել է պլացդարմ` ասպարեզ, որտեղ բավական ակտիվ են գործել (և գործում են) մի շարք խոշոր խաղացողներ։ Կա Ռուսաստան՝ իր ազդեցությամբ (թեկուզ փոքր-ինչ չափավոր՝ համեմատած նույնիսկ ոչ վաղ անցյալի հետ), փոխարենը շատ ավելի ակտիվ է սկսել գործել Թուրքիան։ Ռիսկի և ագրեսիվության եզրին է գործում ԱՄՆ-ն, տարածաշրջանին ուշադրություն է դարձնում Եվրամիությունը։ Իրանը նույնպես, Տրենինի խոսքով, շատ ուշադիր հետևում է իրավիճակին և իրադարձությունների զարգացմանը։
Խոշոր խաղացողների համար տարածաշրջանային երկրները միայն Ռուսաստանի դեմ պայքարելու գործիք են, և արդյունքում ստացվում է, որ տարածաշրջանային երկրները ստիպված են հաշվի առնել ամենատարբեր խաղացողների շահերը, դիրքորոշումները, ինչը բավական բարդ է, քանի որ բազմավեկտորության սկզբունքը պահանջում է հսկայական դիվանագիտական հմտություն։
«Իսկ դա արվեստ է և պահանջվում է գոնե նրա համար, որ ողջ մնաս գլոբալ աշխարհաքաղաքական իրադարձությունների փոթորկոտ ծովում, կարողանաս պահպանել քո պետականությունը, ինքնիշխանությունը, տարածաշրջանային անվտանգությունն ապահովող ուժերի գոնե ինչ-որ հավասարակշռություն։ Այս առումով Հայաստանում ռուսական ռազմական ներկայության դերը շատ կարևոր է։ Եվ կա վտանգ, որ դա կարող է դառնալ այլ խաղացողների սադրանքների օբյեկտ. դրանց համար հետխորհրդային երկրներն ինքնին առանձնապես նշանակություն չունեն, միայն գործիք են Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Նույն ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար գլխավոր նպատակը Ռուսաստանն առավելագույնս թուլացնելն է, ուկրաինականի հետ մեկտեղ ևս մեկ ճակատ բացելը», – նշեց Տրենինը։
Հրաժարվելով Ռուսաստանի հետ դաշինքից՝ Հայաստանը դժվար թե փոխարինող գտնի
Նրա խոսքով՝ Հայաստանի համար իրավիճակը տարածաշրջանում պակաս բարդ չէ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի դաշնակիցը, ձգտում է դառնալ տարածաշրջանի կարևորագույն խաղացողը, «մկանուտ» տերությունը, շահարկում է իր էներգետիկ ներուժն ու պաշարները։ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունի իր սեփական տեսակներն ու պլանները. այն ծրագրում է զբաղեցնել Հարավային Կովկասի ամենակարևոր արտաքին խաղացողի տեղը՝ այնտեղից հետ մղելով նույն Ռուսաստանին:
Այնպես որ, հիմա Հարավային Կովկասում Հայաստանի համար պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում։ Քաղաքագետը շեշտում է՝ ենթադրել, որ Հայաստանը, հրաժարվելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերություններից, կկարողանա դրանք փոխարինել նոր դաշնակիցների հաշվին (ասենք` դա լինի Ֆրանսիան կամ Հնդկաստանը), չարժե։ Վերցնենք ԱՄՆ-ն։ Տրենինն ամփոփում է՝ Թրամփն արդեն աշխարհին ցույց է տվել, որ ամենևին էլ պատրաստ չէ «տեղավորվել» իր դաշնակիցների շահերի մեջ՝ լինեն դրանք Պարսից ծոցի միապետությունները, թե խաղաղօվկիանոսյան տիրույթում գտնվող Հարավային Կորեան: