Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին հրամայել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները: ԱՄՆ նախագահի խոսքով՝ նման վարժանքները ոչ միայն թանկ են, այլև թշնամական ազդանշան են ուղարկում Հյուսիսային Կորեային, որի առաջնորդը բարյացակամ է տրամադրված իր նկատմամբ և սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար:
Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ Հարավային Կորեան հրաժարվել է օգնել ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտության հարցում:
Նախորդ շաբաթ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները զգալիորեն կկրճատի Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները: Թրամփը նշել էր, որ դրա պատճառներից մեկը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր «շատ լավ հարաբերություններն» են:
Դիտումների քանակ4