Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո․ Հակակոռուպցիոն կոմիտե

Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ․

«Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։

Ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment