Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ


Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Մարկուս Լամերտը, հիշեցրել մայիսին Երևանում ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի հաջող անցկացումը և այլ ուղղություններով առաջըթացը:


«Հայաստանը որոշում է կայացրել կատարել առաջին քայլը դեպի ԵՄ՝ իրենց կողմից ընդունելով ԵՄ-ի մասին օրենքը։ Դա կարևոր խորհրդանշական քայլ էր։ Իհարկե, ԵՄ-ին միանալը պահանջում է հստակ սահմանված, արժանիքների վրա հիմնված գործընթաց: Դա պահանջում է պաշտոնական դիմում անդամակցության մտադրություն ունեցող երկրից։ Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ, օրինակ՝ կապի, առևտրի և շատ այլ ոլորտներում»,- նշել է Լամերտը։


Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն էլ հավելել է, որ դա Եվրամիության գրավչության հերթական դրսևորումն է:


«Մենք հետաքրքրությամբ ենք հետևում դրան: Դուք գիտեք, որ նախագահ Ֆոն դեր Լայենը ողջունում և սատարում է Հայաստանի քաղաքացիների եվրաինտեգրման ձգտումները»,- նշել է պաշտոնյան։

Դիտումների քանակ6

Leave a comment