ԱԺ–ն ընդունեց կառավարության 2026–2031թթ․–ի ծրագիրը

«Կողմ» է քվեարկել 63 պատգամավոր, «դեմ»՝ 24, «ձեռնպահ»՝ 0


ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԱԺ–ն երեքշաբթի նիստում ընդունեց կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը:


«Կողմ» է քվեարկել 63 պատգամավոր, «դեմ»՝ 24, «ձեռնպահ»՝ 0:


Կառավարության ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստան» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ փոխակերպման դոկտրինի վրա:


Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո կառավարությունը երեք ամսվա ընթացքում կհաստատի կառավարության գործունեության իրականացման միջոցառումների հնգամյա ծրագիրը:

Leave a comment