Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվողը իրավական գործընթաց չէ. «Հայաստան» դաշինք

https://arm.sputniknews.ru/20260825/qvocharjani-ev-nra-yntaniqi-nkatmamb-irakanacvvoghy-iravakan-gvortsyntac-che-hajastan-dashinq-106105990.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105340547_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9a559af96e9d252ca44e65f3d8b5b239.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոբերտ քոչարյան, ձերբակալություն, «հայաստան» դաշինք

ռոբերտ քոչարյան, ձերբակալություն, «հայաստան» դաշինք

Բաժանորդագրվել

«Հայաստան» դաշինքը իշխանությանը մեղադրում է հասարակությունում վախի մթնոլորտը խորացնելու փորձի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում են և նպատակ ունեն մեկուսացնելու ընդդիմությանը։ Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։

Դաշինքը Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողություններն ապօրինի է որակում՝ դրանք կապելով նախօրեին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների հետ։

«Սա իրավական գործընթաց չէ. սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը»,– ասվում է հայտարարությունում։

«Հայաստան» դաշինքի պնդմամբ՝ խորհրդարանական ամբիոնից հնչող սպառնալիքներին հաջորդած ուժային գործողությունները ցույց են տալիս, որ իշխանությունն ընտրել է ընդդիմությանը մեկուսացնելու և «դիմադրության բոլոր հնարավոր օջախները ոչնչացնելու քաղաքականություն»։

Դաշինքը նաև իշխանությանը մեղադրում է հասարակությունում վախի մթնոլորտը խորացնելու փորձի մեջ՝ հայտարարելով, որ «սեփական ընտրազանգվածի համար էժանագին տեսարաններ են բեմադրվում»։

«Շանտաժի, ապօրինի վարույթների և շինծու հետապնդումների լեզվով մեզ հետ խոսելն ապարդյուն է։ Ո՛չ նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին և ո՛չ էլ մեր քաղաքական թիմին հնարավոր չէ ընկճել կամ պարտադրել հաշտվել ստեղծված իրավիճակի հետ»,– հայտարարել է դաշինքը։

«Հայաստան»-ից նաև հայտնել են, որ շարունակելու են պայքարը և փորձելու են դիմագրավել Հայաստանին, իրենց գնահատմամբ, պարտադրվող նոր զիջումներին։

«Որևէ բռնապետություն հավերժ չէ, և ապօրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև»,– եզրափակել է դաշինքը։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։
Ավելի ուշ ինքնազգացողության վատանալու պատճառով ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել, դատախազությունն էլ հայտնել է, որ բացի նրանցից՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 8 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։

Leave a comment