ԱԽ քարտուղարն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

ԱԽ քարտուղարն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհուրդից։

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով եւ մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում

Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցերի լայն շրջանակ:

Leave a comment